ԱՄՆ ավիաընկերության նոր չվերթը կտեևի ուրբաթից կիրակի
ԱՄՆ
United Airlines ավիաընկերությունը բացել է ամենաերկար առանց ընդմիջման չվերթն ԱՄՆ-ից՝ Լոս Անջելեսից Սինգապուր: Boeing-787-9 օդանավը Լոս Անջելեսից մեկնել է հոկտեմբերի 27-ին տեղի ժամանակով 21:25-ին և Սինգապուր կժամանի հոկտեմբերի 29-ին տեղի ժամանակով 6:20-ին: Այս մասին հայտնում է Daily Breeze-ը:
Նշվում է, որ ինքնաթիռն օդում կլինի 18 ժամից քիչ ավել: Այդ ընթացքում այն կթռչի մոտ 14 000 կմ:
Աշխարհի ամենաերկարատև անընդհատ չվերթը համարվում է Qatar Airways ավիաընկերության Օքլենդ-Դոհա չվերթը: Ուղևորներն օդում անցկացնում են մոտ 18 ժամ, անցնում են 14 535 կմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)