Վլադիմիր Կրամնիկը կմասնակցի հավակնորդների մրցաշարին
Սպորտ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը կմասնակցի Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Նրան առաջադրել են մրցաշարի կազմակերպիչները:
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը` Բեռլինում: Մրցաշարում հանդես կգա 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:
Հավակնորդների մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու նաև Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղում պարտված մասնակից, շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը և գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիժենը:Մնացած չորս տեղը դեռևս թափուր են:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին