Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Կարեն Կարապետյանը կգնա Տիգրան Սարգսյանի ճանապարհով

Վերլուծական
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր բացման խոսքում լավատեսական խոստում տվեց՝ այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն են առաջարկում, որը հիմքեր կստեղծի ապագայում ապահովելու միջինը՝ 5%-անոց տնտեսական աճ: Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունն արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի արդյունքում տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել: «Ընթացիկ զարգացումները թեև հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար»,-ասաց վարչապետը։ Փաստացի՝ Կարեն Կարապետյանն ընդունում է այն փաստը, որ կառավարությունը չի հասել իր իսկ սահմանած նշաձողին:
 
Տնտեսական աճի նման ցածր մակարդակը բավականին անհագստացնող է, որովհետեւ ակնհայտ է, որ տնտեսական աճի այսպիսի տեմպերով հնարավոր չէ կրճատել 18%-ը գերազանցող գործազրկության և 31%-ը գերազանցող՝ աղքատության մակարդակները: Տնտեսագիտական հետազոտությունները պնդում են, որ միայն տնտեսական աճի 5% և ավելի մակարդակի պայմաններում է հնարավոր նշանակալիորեն կրճատել աղքատության մակարդակը և ապահովել զբաղվածության աճ: Տնտեսագիտության մեջ տարածված մեկ այլ կանոնի համաձայն («70-ի կանոն»)՝ տնտեսական աճի 0.5%-ի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կրկնապատկել իր ՀՆԱ-ն միայն 140 տարի հետո:
 
ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ առաջին նիստում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Հայաստանը պետք է տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ ապահովի՝ զարգացած երկրների հետ տարբերությունը կրճատելու համար։ Այդ դրույթը տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։ 5% տնտեսական աճի իրատեսական լինելու վերաբերյալ՝ երկրի նախագահը նշեց, որ ինքը բարձր նշաձողի կողմնակից է, ոչ թե այն մոտեցման, որ կարելի է խոստանալ համեստ 2% տնտեսական աճ, և 3% աճ ապահովելու դեպքում հպարտանալ։ Իսկ նախկինում խոստացված ու տեղի չունեցած աճերի մասով՝ Սերժ Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 2013 թվականին խոստացվել էր 5-7%, սակայն եղավ 3% և ասաց մի շատ կարևոր արտահայտություն. «Դրա համար կառավարություններ են նաև փոխվել»։ Այսինքն՝ փաստացիորեն առաջին անգամ՝ երկրի նախագահն անուղղակիորեն հայտարարեց, որ նախկին վարչապետները պաշտոնից հեռացել են տնտեսական աճը ձախողելու պատճառով։ Կամ, եթե կուզեք՝ պատժվել են՝ խոստումը չկատարելու համար։ Այսինքն՝ նախագահն առաջին անգամ ակնարկում է պատասխանատվության մեխանիզմը գործի դնելու՝ փաստացի օրինակների մասին։
 
Ո՞ւմ էր ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի այս մեսիջը, եթե ոչ ներկայիս վարչապետ Կարապետյանին, ով վերջին շրջանում չի թաքցնում իր քաղաքական ամբիցիաները՝ 2018-ին ընդառաջ: Սակայն այդ ամբիցիաների բավարարման համար պայմանները բնավ էլ նպաստավոր չեն: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջին հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ կառավարության կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետև նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն և մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր: Միջազգային կառույցների վերլուծությունները փաստում են՝ ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետև հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք, սակայն, ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են՝ հիմքում դնելով կրճատումը: Ստեղծված իրավիճակում՝ գործող վարչապետը կամ պետք է գլխից վեր ցատկի՝ Ներդրողների ակումբին համոզելով մինչև 2018-ը շոշափելի ներդրումներով հանդես գալ, ինչը քիչ հավանական է, հաշվի առնելով այս կառույցի ֆորմալ բնույթը, կամ՝ պետք է հաշտվի նախորդների ճակատագրի հետ, այն է՝ հեռանա:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված