Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

ՀՀԿ-ին «հուպ տվող» քաղաքապետը և Կապանի դառը իրականությունը

Վերլուծական

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն ըստ առաջադրումների՝ խոշոր համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում թեկնածություններ հիմնականում առաջադրել է իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը կպայքարի մի քանի համայնքներում, իսկ «Ելք»-ը որևէ տեղ թեկնածու չունի։ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ի սկզբանե երկու թեկնածուներ էին առաջադրվել՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և ինքնառաջադրված նախկին Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը։

Կապանում եւ հարակից գյուղերում վերջերս հարցում էր անցկացվել՝ ճշտելու ընտրողների վերաբերմունքը քաղաքապետի ՀՀԿ-ական հավանական թեկնածուների նկատմամբ: Ինչպես և սպասվում էր, ամենաշատ կողմ ձայներ է ստացել գործող քաղաքապետը։ Սոցհարցման արդյունքները լրացուցիչ ազդակ են եղել ՀՀԿ-ի համար, որպեսզի իշխող քաղաքական ուժն իր աջակցությունը հայտնի հենց Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը: Գուցե հենց դրանից էր այդքան ազդվել ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ վերջին պահին հանելով իր թեկնածությունը:

Բացի նրանից, որ պայքար՝ որպես այդպիսին, չի ստացվելու, առաջիկա ընտրամարաթոնի առանձնահատկություններից մեկն այն կլինի, որ 2008 թվականից ի վեր Կապանի հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր խաղացած Արտուր Աթայանը չի առաջադրել իր թեկնածությունը: Արդյոք Արթուր Աթայանն իր համակիրներին կուղղորդի՞ աջակցել ՀՀԿ-ական քաղաքապետին, թե ոչ ՝ դեռ պարզ չէ: Բայց ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, գուցե կոալիցիոն համերաշխությունից ելնելով՝ չի  առաջադրել այնպիսի թեկնածուի, ով իր շուրջ կհամախմբեր Արթուր Աթայանի ընտրազանգվածի մեծ մասը, ինչի արդյունքում էլ նրա ընտրազանգվածը տրոհվել է:

Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Աշոտ Հայրապետյանի հենարանը նրա եղբայրն է՝ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Արդեն 2 տարվա քաղաքապետ Հայրապետյանն այս անգամ էլ ընտրություններում մրցակից չի ունենա: Ի դեպ՝ նույն պատկերն էր նաև նախորդ ընտրություններում. մամուլի պնդմամբ` Աթայանը հանեց թեկնածությունը «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Հայրապետյանի հովանավոր մարզպետի ճնշման արդյունքում: Թվում է՝ Հայրապետյանը քաղաքապետ է աշխատում այնպես, ինչպես ընտրվել է. նրա գլխավոր հույսը դոնորներն ու հովանավորներն են: Սեփական եկամուտներ հավաքագրելու մասով հույսը մնում է դնել այս կամ այն տարածքը վարձակալողի (ըստ Հայրապետյանի` իրենք այսօր ձգտում են ոչ թե օտարել, այլ վարձակալության հանձնել) ու տարբեր տեսակի հարկ եւ տուրք վճարողների վրա, որոնցից հավաքագրածի «առյուծի բաժին»-ն էլ, թերեւս, ծախսվում է աշխատավարձերի վրա, ու պատասխանատուները կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ: Գուցե հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ կապանցիների կյանքում որևէ էական, դրական տեղաշարժ չի արձանագրվում: Հայաստանում հացն ամենաթանկն է հենց այստեղ, որտեղ 500-600 գրամ կշռող հացը վաճառվում է 240 դրամով: Սա, ըստ էության, ամենալավ վկայությունն է օրվա հացի խնդիր լուծող կապանցիների վիճակի: Խոշորացված համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուների «հուպ տալով» ու մրցակցությունից զերծ ընտրություններում հաղթելով է, երեւի, որ Սյունիքը պետք է դառնա Հայաստանի Իսրայելը. մտադրություն, ցանկություն, որը փայփայում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, և որը, ինչ խոսք, հեռու է իրականություն դառնալուց:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված