ԻՊ-ը կրկին ահաբեկում է. նոր լուսանկարում «մահապատժի» են ենթարկվում Մեսսին ու Նեյմարը
Սպորտ
«Իսլամական պետություն»-ը հերթական անգամ ահաբեկում է ֆուտբոլիստներին և սպառնում Ռուսաստանում 2018թ-ին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Այս անգամ հրապարակված պաստառում ահաբեկիչները մահապատժի են ենթարկում «Բարսելոնա»-ի և «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներին՝ համապատասխանաբար Լիոնել Մեսսիին և Նեյմարին:
«Դուք անվտանգության մեջ չեք լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք մահմեդական երկրներում»,-ասվում է գրառման մեջ: Այս մասին հայտնում է eurosport-ը:
Ավելի վաղ ահաբեկիչները հրապարակել էին ահաբեկչություն քարոզող պաստառ` օգտագործելով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի լուսանկարը: Նկարում ֆուտբոլիստի աչքից արյուն է հոսում:
Messi and Neymar on the new poster of the terrorist group 'ISIS' for the World Cup in Russia next year. [as] pic.twitter.com/6OmuiaXvoK
— BarçaSpiral (@BarcaSpiral) October 29, 2017


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին