«Ժամանակ». ԵՄ-ում սկանդալ է հասունանում. Հայաստանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի եւ կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական եւ կարեւոր է:
Այս դրույթին աջակցում են նաեւ ԱլԳ անդամ առնվազն երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը