Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Ալավերդիում «ասողներ» են փոխվում

Վերլուծական
Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանում է մի շարք թեժ օջախներ: Ընտրություններ կանցկացվեն 69 համայնքներում, և դրանցից մեկն էլ լինելու է Լոռու մարզի Ալավերդի քաղաքը: Հատկապես վերջին ամիսներին՝ այս քաղաքի անունն առավելապես հիշատակվում էր քրեական խրոնիկայում` կրակոցներ, սպանություններ, հաշվեհարդարներ: Ասել, թե սա առողջ մթնոլորտի գրավականն է, առնվազն ծիծաղելի կլինի: Եվ հիմա՝ նման լարվածության պայմաններում, ընտրությունների գնալը հեշտ գործերի շարքում չէ: Այնուհանդերձ, Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Նիկոլայ Դավթյանը, ով շատ արագ ինքնաբացարկ ներկայացրեց և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սասուն Խեչումյանը: Մինչ այս՝ Ալավերդիում քննարկվում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանի հնարավոր թեկնածությունները: Ի դեպ, վերջինս Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի զարմուհին է: Նա Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել և հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Ընտրական օրենսգրքի պահանջով, մինչև թեկնածուների գրանցումը պետք է առաջադրված լինի երկու թեկնածու: Հետագայում, ինքնաբացարկի համար սահմանված ժամկետում նրանք կարող են հրաժարվել հետագա պայքարից: Արդյունքում, շատ համայնքներում՝ մեծ մասամբ քաղաքներում ՀՀԿ-ի թեկնածուները պայքարում միայնակ են մնացել: Ալավերդին ևս բացառություն չէ:
 
Գաղտնիք չէ, որ անցած բոլոր ընտրություններում հանրապետականների միջեւ մարզում խուլ հակամարտություն է եղել Ալավերդու համար, մարզի ազդեցիկներից յուրաքանչյուրը ձգտել է իր իշխանությունը հաստատել, իր քաղաքապետերն ու համայնքապետերն ունենալ, դառնալ տարածքի «ասողը»։ 2015-ի Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, օրինակ, մարզպետը պաշտպանում էր Փարեմուզյանին։ Նրան էր աջակցում նաեւ Վահագն Աբգարյանը՝ իր թիմով, իսկ այսօր արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Շարմազանովն աջակցում էր երիտասարդ Արթուր Աբգարյանին՝ «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբորը։ Կարեն Փարեմուզյանը, սակայն, որը «Հարավկովկասյան երկաթուղու» Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն էր, մոտ երկու հազար ձայնով հաղթեց Աբգարյանին, ինչը հակամարտության պատճառ դարձավ։ Այսպիսով, եթե դիտարկենք Ալավերդիում սպասվող ընտրությունները զուտ ներկուսակցական պայքարի պրիզմայից, ապա այստեղ պայքարը ավելի շատ յուրայիններին առաջ տանելու համար էր, որտեղ Էդուարդ Շարմազանովն, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ զիջեց դիրքերը:
 
Նախորդ ընտրություններում ՀՀԿ որոշումը՝ սատարել Կարեն Փարեմուզյանին, Շարմազանովի սրտով էր: Փարեմուզյանին համարում են նրա մարդը՝ ի տարբերություն հակընդդեմ թեկնածու Արթուր Աբգարյանի, ով նույնպես իշխանության սիրելին էր, սակայն այս անգամ ստիպված էր զսպել սեփական ախորժակը: Այնուհանդերձ, ընտրություններն այնքան էլ խաղաղ չանցան, դրանից հետո էլ Ալավերդին մշտապես օրվա քրեական խրոնիկայի կիզակետում էր հայտնվում: Այս անգամ ՀՀԿ-ն կանգ առավ Խեչումյանի թեկնածության վրա: Սասուն Խեչումյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանի իրավաբանն էր, մեկուկես տարի առաջ պաշտոն էր ստացել մարզպետարանում։ Կարող ենք փաստել, որ այս անգամ ներկուսակցական պայքարի համատեքստում Ալավերդու ընտրությունները կավարտվեն հօգուտ գործող մարզպետի, սակայն կշահի՞ արդյոք դրանից Ալավերդու բնակչությունը…
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված