ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողության 18-րդ փուլի մեկնարկի մասին ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում Իրանը հայտարարել է գերագույն առաջնորդ ընտրելու գործընթացի մեկնարկի մասին Քրդերը ցամաքային հարձակում են սկսել Իրանի դեմ․ i24 Արևմուտքում դեռ գոյություն ունեն էթիկան և խիղճը․ Փեզեշքիան «Այս ընտրությունը որոշում է՝ կամ ունենալու ենք ինքնուրույն պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով». Արմեն Ռուստամյան «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են Իրանը սպառնում է «միջուկային ապոկալիպսիսով» Քարահունջ գյուղի սողանքների գոտում 21 տուն կա․ ինչ քայլեր են ձեռնարկվում (տեսանյութ) Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդեցություն են թողել էներգակիրների արժեքի վրա. Պուտին 

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանի հետ

Արտաքին Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով: Նախագահի գնահատմամբ, դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ և բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում և մշակույթի միջոցով ևս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը դեսպան Մոնտեյրոյի դիվանագիտական առաքելության շրջանում առանձնացրել է հատկապես երկու հիշարժան իրադարձություն՝ Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ-բրազիլական հարաբերությունների ջերմությունն ու ամրությունը: Նախագահ Սարգսյանը երկկողմ բարեկամության խորացման ևս մեկ նշանակալի իրադարձություն է համարել 2015թ. Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2016թ. Նախագահ Սերժ Սարգսյանի Բրազիլիա կատարած այցը և հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ: 

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի հաջորդ դեսպանը կշարունակի պարոն Մոնտեյրոյի հիմնադրած բարի ավանդույթներն ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության, ինչպես նաև իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ իր համար մեծագույն հաճույք և պատասխանատվություն էր աշխատել հնամենի պատմություն և հարուստ մշակույթ ունեցող հյուրընկալ Հայաստանում, որտեղից հեռանում է հրաշալի տպավորություններով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողության 18-րդ փուլի մեկնարկի մասին Ռուսաստանի նախկին վարչապետը ներկայացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները92-ամյա տղամարդը և 82-ամյա կինը ամուսնացել են ծերանոցումԻրանի դեսպանը հայտարարել է, որ հանրապետությունում իրավիճակը վերահսկողության տակ էՄերցը Թրամփին հայտնել է Ուկրաինայի հարցով համաձայնագրի պայմաններըՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում Իրանը հայտարարել է գերագույն առաջնորդ ընտրելու գործընթացի մեկնարկի մասինՍիրիան հրթիռային ստորաբաժանումներ է ուղարկել Լիբանանի հետ սահմանՏոկաևը հրամայել է բարելավել Ղազախստանում կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգությունըՔրդերը ցամաքային հարձակում են սկսել Իրանի դեմ․ i24 Իսրայելի պաշտպանության բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԱՄԷ-ն հերքել է իր տարածքն Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար օգտագործելու մասին մեղադրանքըFT. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ազդել է թանկարժեք մետաղների համաշխարհային հոսքերի վրաԱՄՆ-ում Մակրոնին «փոքրիկ Նապոլեոն» են անվանելԱրևմուտքում դեռ գոյություն ունեն էթիկան և խիղճը․ ՓեզեշքիանԱՄՆ-ը խոստացել է ապահովել տանկերների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցովԻրանը գտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարության «Աքիլեսյան գարշապարը»․ ԶԼՄԹուրքիայում հրթիռի անկումից հետո Ֆիդանը բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետԻշխան Սաղաթելյանն այցելել է Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանումՇրի Լանկան շարունակում է որոնումները իրանական նավի խորտակման վայրումՆիդեռլանդները կարող է ռազմական նավ ուղարկել Միջերկրական ծովԻրանական գործողությունը նախատեսվածից շուտ իրականացվեց․ Ռուբիո«Այս ընտրությունը որոշում է՝ կամ ունենալու ենք ինքնուրույն պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով». Արմեն Ռուստամյան Ռուսաստանում մեկնաբանել են Իրանի խոցված Як-130 ինքնաթիռի մասին հայտարարությունները«Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելԿարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել ենԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իրանում ռադիոակտիվ նյութերի արտանետման որևէ վտանգ չի տեսնումԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-իԻրանը հայտարարել է ամերիկյան կործանիչի ոչնչացման մասինEFE. Մակրոնը Ֆրանսիայի համերաշխությունն է հայտնել Իսպանիային ԱՄՆ սպառնալիքներից հետոNBC. ԱՄՆ-ն կարող է մեծացնել զինամթերքի արտադրությունը Իրանի հետ հակամարտության պատճառովԻրանը սպառնում է «միջուկային ապոկալիպսիսով» Reuters. Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են շիա աշխարհազորայինների շտաբ-բնակարանի վրա Հյուսիսային ԻրաքումՔարահունջ գյուղի սողանքների գոտում 21 տուն կա․ ինչ քայլեր են ձեռնարկվում (տեսանյութ)Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդեցություն են թողել էներգակիրների արժեքի վրա. ՊուտինԻրաքը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին«Հեզբոլլահը» հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինԼոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվելԻրաքը Հորմուզի նեղուցի փակման պատճառով հայտնել է նավթի արտահանման հետ կապված խնդիրների մասինՌԴ ԱԳՆ-ը պատասխանել է Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրի և ժամանակի վերաբերյալ հարցինՄասնագետները նշել են թանկ և էժան սմարթֆոնների հիմնական տարբերություններըՊրոբացիայի ծառայության համար պետք է պարզ լինի դատարանի կողմից սահմանված սահմանափակումները․ ԳալյանԳիտնականները բացահայտել են ինսուլտի անսպասելի ռիսկի գործոնՌուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են ԱՄՆ ծրագիրըՊուտինը հայտնել է՝ ում Ռուսաստանը կշարունակի մատակարարել էներգառեսուրսներ Մասնագետը բացատրել է՝ ինչ էր նշանակում Թրամփի «թեթև հարվածը» Գերմանիայի կանցլերի ծնկինՈւկրաինայում գազի գները բարձրացել են 20 տոկոսով՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառովԱվելացել է Դուբայ–Մոսկվա թռիչքի տևողությունը հակամարտությունից հետո
Ամենադիտված