Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Կեղծ մրցակցությունը շարունակվում է...

Վերլուծական
Խորհրդարանում շարունակվող 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այսօր քննարկում ծավալվեց նաև Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը հանդիսացող մենաշնորհների թեմայի շուրջ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց բենզինի ներկրման և վաճառքի ոլորտում առկա գերիշխող դիրք ունեցող խաղացողներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ցանկությունն այն է, որ խաղի կանոնները բոլորի համար նույնը լինեն եւ ըստ նախարարի՝ իրենք ջանում են, անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք կունենա, թե ոչ, պետք է հարկեր վճարի: Իրականում, առողջ տնտեսական համակարգում հենց այդպես էլ պետք է լիներ, սակայն մեր իրականությունը հեռու է նախարար Արամյանի ցանկությունից: Այդ ցանկությունը վրդովվեցրեց նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ով նկատեց, որ ինքը խոսում է մենաշնորհների մասին, ոչ թե գերիշխող դիրք ունեցողների, եւ, ընդ որում՝ խոսում է կոնկրետ օրինակներով. «Վառելիքի ոլորտում կա երեք ընկերություն` CPS 60 տոկոս, «Ֆլեշ»` 34, «Մաքս պետռոյլ»` 6, այսքան նստածներից մեկը տեսել ա, որ մարդիկ մրցակցեն եւ գների իջեցում չլինի շուկայում: Ես 400 եմ ծախում, մյուսը չպիտի՞ դնի 399… մեզ ձեռ ե՞ք առնում, պարոն նախարար»:
 
Այն հարցը, թե ինչու են Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շատ թանկ, և ինչու են դրանք, օրինակ՝ հարևան Վրաստանում գրեթե կրկնակի էժան, ունի շատ հստակ պատասխան՝ պատճառը մենաշնորհն է։ Պարզ է, որ Վրաստան–Հայաստան սահմանին հեղուկ վառելիքի վրա ավելանում է ակցիզային հարկը, գումարվում է տրանսպորտային ծախսը դեպի վառելիքի մեծածախ բազա, իսկ այնտեղից էլ՝ լցակայաններ, բայց, միևնույն է, այդ հավելյալ գումարներն այնքան չեն, որ մեզ մոտ ու Վրաստանում այդքան մեծ լիներ գների տարբերությունը։
 
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ միշտ հակառակն է եղել։ Նրանք, ովքեր եղել են Վրաստանում, կհիշեն, որ մինչև մեկ–երկու տարի առաջ Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թեև Վրաստանով էին բերվում, բայց այնտեղ դրանք ավելի թանկ էին լցակայաններում, քան մեզ մոտ։ Պատճառը Վրաստանում առկա խաղի կանոններն էին ու մեզանում տիրող սուր մրցակցությունն առնվազն չորս խոշոր ներկրողների միջև։ Հիմա պատկերը փոխվել է։ Ֆլեշի Բարսեղ, կամ՝ Բարսեղ Բեգլարյան, ահա այս անձի տնտեսական շահերի հետ են կապված Հանրապետությունում բենզինի գների չհիմնավորված բարձրացումները: Անձամբ Բեգլարյանը մի քանի անգամ կանխարգելիչ գործողություններով արգելափակել է իրանական ձեռնտու առաջարկները, որոնցով նախատեսվում էր Հայաստան մատակարարել բենզին, որի արժեքը պետք է լիներ 100-110 դրամ՝ մեկ լիտրը: Մի շարք ներկրողներ նույնպես գերիշխող դիրք ունեն այս շուկայում: Դրանց թվում են ինչպես հայտնի ֆիրմաներ, այնպես էլ պաշտոնյաներ՝ «Ran oil», (սեփականատերը հայտնի է «Բենզին Ռուբո» անունով), «Max Fuel» (Հարություն Փամբուկյան), Վահագն Մկրտչյան (առողջապահության նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայրը), որը նույնպես բանակի համար փոքր քանակությամբ դիզվառելիք է ներկրում: Ավելի փոքր քվոտաներով վառելիք ներկրելը տնտեսապես ձեռնտու չէ՝ ինչպես գնի, այնպես էլ ճանապարհածախսի բարձր լինելու պատճառով:
 
Հայաստանում վերջին շրջանում բենզինը թանկացել է միաժամանակ բոլոր բենզալցակայաններում: Իսկ դա նշանակում է, որ բենզինի շուկայում առկա է մենաշնորհ: Չնայած մի քանի տնտեսվարողներ են բենզին ներկրում, ինչպես մեզ համոզում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց ստացվում է, որ իբր «մրցակցային» այդ շուկայում բոլոր տնտեսվարողները մի օր արթնանում են ու իրարից անկախ՝ որոշում բենզինը նույն ժամին նույն չափով թանկացնել: Այս օրերին բենզինի շուկայում ոչինչ չի փոխվել` ոչ նոր հարկ է սահմանվել, ոչ ծավալների կտրուկ փոփոխություն է եղել: Ավելին՝ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է բենզինը, նույնիսկ 1,5 տոկոսով այն էժանացել է, իսկ մեզ մոտ մեկ օրվա մեջ թանկացել է 2,7 տոկոսով:
 
Քանի որ պետությունն այդ շուկայում անհրաժեշտ կարգավորման դաշտ եւ խաղի կանոններ չի սահմանել, բիզնեսը սահմանում է իր կանոնները, որոնք կարող են որոշակի հակասության մեջ մտնել հասարակության շահերի հետ, ինչը բնականոն երեւույթ է: Հետեւաբար, այստեղ կարեւոր դերը ոչ այնքան շուկայական մեխանիզմների չգործելն է, այլ պետության՝ որպես ֆորմալ ինստիտուտի տապալումը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված