«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

ՀԲ Doing Business 2017 զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը

Հայաստան
Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդ տեղի համեմատ: ՀԲ փորձագետների գնահատմամբ, նախկինում հրապարակված վարկանիշի այս փոփոխության հիմնական պատճառներն են այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:
 
«Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017 » զեկույցի 71.92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72.51», - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»,- ընդգծել է Բոսութղոն:
 
Մասնավորապես, «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում.
 
Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ, դյուրացրել է գույքի գրանցումը՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
 
Ընդհանուր առմամբ, ըստ ՀԲ-ի, 2017 թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակել են իրենց գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աճի խթանմանն ուղղված բարեփոխումների ակտիվ ծրագիրը՝ ըստ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» (Դուինգ բիզնես) զեկույցի հոբելյանական 15-րդ թողարկման: Այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում գրանցվել են վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացված 44 բարեփոխումները՝ նախընթաց 15 տարիներին ընդունած բարեփոխումների ընդհանուր թիվը հասցնելով 673-ի:
 
Տարածաշրջանի տնտեսություններից երկուսը՝ Կոսովոն և Ուզբեկստանն առանձնանում են որպես տարվա լավագույն համաշխարհային բարելավողներ, իսկ տարածաշրջանի 24 տնտեսություններից 13-ը դասվում են Գործարարության համաշխարհային վարկանշային աղյուսակի լավագույն 50 երկրների թվում:
 
Անցյալ տարվա բարեփոխումները հիմնականում իրականացվել են գույքի գրանցման (8 բարեփոխումներով), վարկերի ստացման (յոթ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (վեց) ոլորտներում: Օրինակ՝ Վրաստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:
 
Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել է գույքի փոխանցումը՝ կրճատելով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման դիմելու համար անհրաժեշտ ժամանակը: Կոսովոյի բարեփոխումները ներառել են նոր օրենքների ընդունումը՝ անվճարունակության պատճառով լուծարումն ուժեղացնելու և վարկերի մատչելիությունը բարելավելու համար: Ուզբեկստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանության միջոցները՝ ավելացնելով կորպորատիվ թափանցիկության պահանջները, իսկ Լիտվան դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:
 
Ուկրաինան հեշտացրել է շինարարական թույլտվությունների տրամադրումը՝ զգալիորեն իջեցնելով վճարները: Անցյալ տարի տարածաշրջանում բարեփոխումներ իրականացրած մյուս տնտեսությունների թվում են՝ Ղազախստանը (երեք բարեփոխում), Ղրղզստանը (մեկ) և Տաջիկստանը (երկու): Ղազախստանը, օրինակ, պայմանագրերի կիրարկումը դյուրացրել է՝ հիմնական դատական գործընթացների համար սահմանելով ժամկետների լրացուցիչ չափանիշներ, որոնք գործերի մեծ մասի դեպքում պահպանվում են: Ղրղզստանում իրականացված բարեփոխումները վարկերի մատչելիությունն ամրապնդել են երկու նոր որոշումներով, որոնք ստեղծում են գրավի միասնական և արդիական ռեգիստր և նաև բարելավել են վարկային հաշվետվական համակարգը՝ ընդունելով վարկային տեղեկությունների փոխանակման մասին նոր օրենք: Տաջիկստանը դյուրացրել է նոր գործ սկսելը՝ բարձրացնելով ավելացված արժեքի հարկի պարտադիր գրանցման համար հասույթի շեմը և վերացնելով մի ընթացակարգ՝ գույքի գրանցումը դյուրացնելու համար:
 
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակում են ներկայացնել բարեփոխումների շատ ամուր ծրագիր»,- ասել է «Դուինգ բիզնես» ստորաբաժանման ծրագրի ղեկավար Սանտյագո Կրոսի Դաունեսը՝ ավելացնելով, որ նշված բարեփոխումների ազդեցության տարածմանը զուգահեռ հավանական է, որ մենք տեսնենք ավելի դինամիկ մասնավոր հատված, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը:
 
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները լավագույն արդյունքներն են արձանագրել Գործարարության՝ փոքր բաժնետերերի պաշտպանության և գույքի գրանցման ոլորտներում: Օրինակ՝ առևտրային գույքի փոխանցման համար պահանջվում է միջինը 20 օր՝ 49 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Ամենադիտված