Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Թուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. Bloomberg Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունը Մակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել 

«ՀԺ». Առեւտրականների միտինգը, ԲՀԿ մերժված նախագիծն ու ՊԵԿ-ի ստուգումները. Այստեղ քաղաքական ենթատեքստ կա

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ազգային ժողովի մոտ վերջապես տեղի ունեցավ առեւտրականների ցույցը՝ «Առինջ մոլ»-ի եւ մյուս տոնավաճառների աշխատակիցների մասնակցությամբ: Միտինգի մասին տեղեկությունները մեզ հասել էին երկու շաբաթ առաջ, բայց այն տեղի ունեցավ այսօր՝ զուգադիպելով մի քանի իրադարձությունների բացասական վերջաբանին:

Միտինգը, որը տեղի էր ունենում հանուն փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի, հաջորդում էր մի քանի հետաքրքիր իրադարձությունների:

Արդեն տեղեկացրել  էինք, որ առեւտրականների եւ հարկայինի միջեւ «սեւ կատու անցավ» այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններում:

Կապ կա՞: Մեր այս դիտարկմանը Ծառուկյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց աղերս չփնտրել երկու գործողությունների մեջ: Երեկ «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գրեթե նույն պատասխանը տվեց: Բնական է, որ երկու կողմից այլ պատասխան չէր էլ հնչելու:

ԱԺ նախորդ քառօրայի օրակարգում էր ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով՝ ըստ հեղինակների, փորձ է արվում ճշգրտել գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները: Ըստ այդմ, 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցողներ։

Երեկ էլ, երբ ԲՀԿ-ի նշյալ պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ, բառացի նշեցին, թե նրանց խնդիրը լուծող իրենց օրենքի նախագիծը  մերժվեց:

Մելքումյանը մասնավորապես ասաց. «Մենք գիտենք ձեր պրոբլեմները եւ հունվարի 1-իվ նոր Հարկային օրենսգիրքը մտնելու է շրջանառության մեջ: Դուք տեսնում եք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներս մի քանի օրենսդրական նախագծեր ենք դրել  շրջանառության մեջ՝ կապված շրջանառության հարկի շեմը նույնը թողնելու, բայց տեսաք, որ կառավարությունը դա մերժեց: Մենք գիտենք ձեր խնդիրները կապված առեւտրի փաստաթղթավորման հետ՝ դրված է լուրջ փաստաթղթավորման խնդիր: Ճիշտ է, ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, բայց հարկայինը չպետք է դառնա առանց այն էլ քիչ եկամուտ ստացողների, ծանր աշխատողների համար մի մահակ, ճնշի եւ պարտադիր, որ վերջին տառն էլ կատարվի»,- ասաց Մելքումյանը:

Ծառուկյանի ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախագծի մերժումը եւ առեւտրականների միտինգը ակնհայտորեն կապված են իրար հետ, եւ չի բացառվում, որ այս իրադարձությունների ետեւում նաեւ քաղաքական ենթատեքստ կա, որն առայժմ լավ չի նշմարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Ամենադիտված