Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան 

Նոր աղմկահարույց օրենք ԱԺ-ում. պատրա՞ստ է արդյոք Հայաստանը

Վերլուծական
Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում: Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է: Նախագծով առաջարկվում է օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված խտրականության մասին հատվածը խստացնել ու քրեականացնել։ Նախագծի 197-րդ հոդվածում կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը և սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
 
Փորձենք այս ամենը պրոյեկտել հայկական իրականության վրա: Օրինակ, բոլորը քաջ հիշում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հանված երկու ֆիլմերի մասին, որոնք միասեռականության քարոզ էին անում: Հիմա նրանք, ովքեր այն ժամանակ որոշումը կայացրին, որ այդ երկու ֆիլմը փառատոնից հանվի, այս քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով կենթարկվեն քրեական պատասխանատվության: Կամ` մեկ այլ օրինակ. ամիսներ առաջ քաղաքապետարանը որոշում կայացրեց, որ Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ տեղադրված միասեռական զույգերի՝ որպես ընտանիքի մոդել ներկայացված արվամոլների պատկերով գովազդային պաստառը հանվի: Հիմա քաղաքապետարանում այս որոշման համար պատասխանատու անձը կամ անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ նույն՝ 197-րդ հոդվածի հիմքով:
 
Իրականում՝ օրենքի վերամշակված տարբերակը միտված է բոլոր տեսակի խտրականություններին իրավական կանոնակարգում տալուն, և այստեղ միայն սեռական կողմնորոշման իրավունքը ֆիքսելը, առնվազն իրավական տեսանկյունից՝ ճիշտ չէ: Այս թեմայի մասին քննարկումներն ու արագորեն ծավալվող հիստերիան, ոչ պատահականորեն ուղղորդվում են դեպի նույնասեռականների իրավունքների կողմը՝ պնդելով, թե Հայաստանին ստիպում են ընդունել այս օրենքը, որպեսզի պաշտպանեն միայն նրանց իրավունքները, մինչդեռ խտրականության ենթարկվում են գրեթե բոլորը, և այդ տրամաբանությամբ Հայաստանում որևէ օրենք չպետք է ընդունվեր, քանի որ մնացյալ բոլոր օրենքներն էլ պաշտպանում են նաև նույնասեռականների իրավունքները: Իրականում՝ խտրականությունը մեր կյանքում գրեթե ամեն քայլափոխի առկա է, երբ տեսնում ենք հայտարարությունները աշխատաշուկայում աշխատանքի ընդունման՝ «մինչև 25 տարեկան բարետես աղջիկներ…», ինչը տարիքային և սեռային խտրականության ամենավառ դրսևորումներից է, սոցիալական խտրականությունը՝ դպրոցներում և այլուր, հաշմանդամների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, որոնց ուղղակի հաճախ մերժում են սպասարկել բուժհաստատություններում, փախստականների, ազգային փոքրամասնությունների և այլոց:
 
Ինչպես պնդում են փորձագետները, օրենքի լրամշակման անհրաժեշտությունը հենց այս խմբերի պաշտպանության համար է անհրաժեշտ, քանի որ սահմանադրության դրույթը, որն արգելում է խտրականության որևէ դրսևորում, դեկլարատիվ է և իրավական լուրջ գործընթացների համար ոչ բավարար: Օրինակ՝ Հայաստանում անուղղակի խտրականություն հասկացությունն առկա է միայն գենդերային հավասարության մասին օրենքում, այսինքն՝ միայն գենդերի հատկանիշով անձը կարող է վիճարկել խտրականության անուղղակի դրսևորումների դեմ, մինչդեռ մնացյալ դեպքերում՝ ազգության, քաղաքացիության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, տարիքի և այլ հիմքերով, դատարանն ուղղակի կմերժի նման հասկացության բացակայության պատճառաբանությամբ: Խտրականության բացառումը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ (հոդվ. 14.1), ինչպես նաև ավելի քան 40 օրենսդրական ակտերի առանձին դրույթներով (Աշխատանքային, Քրեական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր և այլն)։ Հայաստանյան օրենսդրական դաշտում այս պահին գործում է միայն մեկ օրենք, որն ուղղակիորեն վերաբերում է խտրականության բացառմանը՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը: Այն, սակայն, կարգավորում է խտրականության բացառման ողջ տիրույթի ընդամենը մեկ՝ գենդերային ոլորտը։
 
Սխալ կամ կանխակալ մեկնաբանման պարագայում՝ օրենքի լրամշակված տարբերակը կարող է լուրջ հակասություններ առաջացնել հանրության լայն շրջանակների մոտ՝ ծնելով անհանդուրժողականության նոր դրսևորումներ, դիտվելով իբրև ազգային արժեքները և ընտանիքի հիմնասյունը խարխլող նախագիծ: Սակայն առավել խորքային և իրավական վերլուծությունից միանշանակ պարզ է դառնում՝ օրենքի նախագիծը միտված է մեր քաղաքացիներին պաշտպանել բոլոր տեսակի խտրականություններից: Իսկ որ այդպիսիք առկա են և բազմաթիվ են՝ փաստ է:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Ամենադիտված