Լիբանանում զոհվել է ՑԱԽԱԼ-ի դասակներից մեկի հրամանատարը Մոդենայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի Մայիսի երկրորդ կեսը կփոխի կենդանակերպի երեք նշանների ներկայացուցիչների կյանքը Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին Իտալիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ալեքսեյ Սանդիկովը Բրյուսել կգործուղվի ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը 11- ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն 

Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը և վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հարազատ թատրոնում

Հասարակություն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 1-ին որոշեց, որ անվանի արտիստի հոգեհանգստյան արարողությունը Թատրոնում տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին և հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս նախարար Արմեն Ամիրյանն ավելացրեց.

« Բոլորիս եմ ցավակցում. բոլորս էլ կորցրինք մի մարդու, ում ընկերն ենք եղել երկար տարիներ, ես՝ նաև ուսանողը... Մենք կորցրինք լավ ընկերոջը, հրաշալի արվեստագետին, որի թողած հետքը մնալու է հետագա սերունդների երևակայության մեջ։ Համոզված եմ, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսորները, դերասանները, մյուս արվեստագետները դեռ երկար ժամանակ պահպանելու են նրա արվեստական դավանանքը»։

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է2017 թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:

Ա. Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ» և այլն:

2000 թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001 թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:

 1978 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, 1999 թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի «Բարեկամություն» շքանշանով:

2010 թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012 թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

 2017 թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2017 թ. ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասինԹրամփի որդին պատրաստվում է դատի տալ Փսակիին զրպարտության համարՖինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել մարդկանց «չգրգռվել» ԱՄՆ-իցԼիբանանում զոհվել է ՑԱԽԱԼ-ի դասակներից մեկի հրամանատարը Մոդենայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի Թրամփի` Չինաստան այցը ԱՄՆ-ի համար կործանարար հետևանքներ ունի. ԶԼՄՄայիսի երկրորդ կեսը կփոխի կենդանակերպի երեք նշանների ներկայացուցիչների կյանքը Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել ՀունաստանումԱռեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքումՍալդոն բացահայտել է Ուկրաինայում բիոլաբորատորիաների հիմնական վտանգըՎարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան Լատվիայի կառավարության փլուզումը բացատրել են Ռուսաստանից վախովԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին «Սատանան կրում է Prada 2»-ը վերադարձրել է 2000-ականների մթնոլորտը, բայց նոր իրականությամբԻտալիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերըՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Էստոնիայի վարչապետը ցանկություն է հայտնել Եվրոպան վերածել «զենքը ձեռքին» նախագծի«Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականինԱլեքսեյ Սանդիկովը Բրյուսել կգործուղվի Ֆինլանդիան սպառնացել է ՈւկրաինայինԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը Սմուզին իսկապե՞ս օգտակար է․ մասնագետները զգուշացնում են նաև վնասների մասինԱրևմուտքում գնահատել են Պուտինի այցը ՉինաստանԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի թիրախի են հարվածել Իրանում. ԶԼՄԹանկ է, բայց աշխատում է. եվրոպացի առաջնորդներից մեկը ՆԱՏՕ-ն համեմատել է շվեյցարական ժամացույցի հետ11- ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոնՄոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ Սլովակիայի վարչապետը հայտարարել է ռուսական նավթի հնարավոր ուղղակի գնումների մասինՊեսկովը պատմել է՝ թե ինչպես է սկսել «որպես պատիժ»՝ թուրքերեն սովորելՀայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը FT․ Ռյուտեն ցանկանում է մեծացնել եվրոպական ռազմական արտադրությունը՝ Թրամփին գոհացնելու համարԵվրամիության և Ռուսաստանի միջև երկխոսության անհրաժեշտություն կա. Սլովակիայի վարչապետԿանանց իրավունքները՝ ոչ թե արտոնություն, այլ հավասար հնարավորություն․ ՄԻՊ-ի ելույթը Ֆինլանդիայում կոչ են արել դադարեցնել օգնությունը Ուկրաինային՝ դրոնների միջադեպից հետոԹուրք երգիչը բանտարկվել է Իսրայելի մասին գրառումների համարՔանյե Ուեսթի համերգը Հնդկաստանում չեղարկվել է Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը․ Զելենսկի Թրամփը վստահ է, որ կարող է Իրանը կապիտուլյացիայի ենթարկելՋոն Տրավոլտայի նոր կերպարը Կաննի փառատոնում բուռն քննարկումների պատճառ է դարձելՈղբերգական վթար Բանգկոկում. Բախվել են գնացքն ու հանրային ավտոբուսը Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Ամերիկացի սպան բացահայտել է ուկրաինական կենսալաբորատորիաների գործունեությունըԹրամփը Պեկին կատարած այցը «շատ հաջող» է անվանել Ուկրաինայի զինված ուժերը սկսել են օգտագործել նոր ականներՌԴ. Նորվեգիան տուժում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներիցԾառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները
Ամենադիտված