Եղել են օրեր, երբ լացել եմ, մտածել՝ ոչինչ չի ստացվի. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է բարդությունները հաղթահարելու և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:
«Ես պատրաստ եմ հաղթահարել բարդությունները: Դրանք ինձ ավելի ուժեղ են դարձնում:
Եղել են օրեր, երբ լացել եմ, մտածել՝ ոչինչ չի ստացվի: Բայց հաջորդ օրը մոռացել եմ և դաշտ դուրս եկել:
Շատերը չեն սիրում Մոուրինյուին: Բայց հնարավոր չէ սիրված լինել բոլորի կողմից: Նա ունի ինպես պլյուսներ, այնպես էլ մինուսներ, բայց նա աշխարհի ուժեղագույն մարզիչներից մեկն է, ինչն արդեն ապացուցել է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է Матч ТВ-ն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին