Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նախագծում փոփոխություններ կարվեն կասկածները փարատելու համար

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագծից ՀՀԿ-ական պատգամավորների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե օրենքի նախագծում կան խնդրահարույց դրույթներ,  որոնց հետ կապված ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դժգոհություններ ունեն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում իր գործընկերների կարծիքին, սակայն հավելեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են նախապատրաստվում նրանց կասկածները փարատելու համար: «Մենք մասամբ ավարտել ենք նախագծում փոփոխություններ կատարելու աշխատանքները: Այդ փոփոխությունները մենք պետք է ներկայացնենք մեր գործընկերներին, որից հետո կարող եք նրանցից ճշտել՝ փարատվե՞լ են իրենց կասկածները, թե՞ ոչ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ օրենքի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ, յուրաքանչյուր բառ մեկնաբանվեց, երբեմն ոչ ողջամիտ: «Այս օրենքի նախագծում նշված էր հետևյալ ձևակերպումը՝ «անձին ազատությունից ապօրինի զրկելը»: Եվ դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Եվ երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Նույն քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, ով ուրիշ անձի ապօրինի զրկում է ազատությունից: Բայց չգիտես ինչու թվում է, որ քրեական օրենսգիրքը պետք է մեկնաբանվի ողջամտորեն, իսկ այս օրենքը՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց՝ քանի որ առկա են մտահոգություններ, բնականաբար շատ դժվար է այդ մտահոգությունները փարատել, այն էլ նման բուռն քննարկումների պայմաններում: Այնպես որ, օրենքի նախագծի վրա որոշակի աշխատանք կատարվում է, որպեսզի փարատվեն կասկածները, որ օրենքը ոչ ողջամտորեն չմեկնաբանվի»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարևոր է ընտանեկան բռնությունը կանխարգելելու տեսանկյունից: «Այս օրենքի նպատակն այլ է, քրեական օրենսգրքի նպատակը՝ այլ: Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքի նպատակը կանխարգելելն է հետագա զարգացումը, խորացումը և սրացումը: Երկրորդ նպատակը, զոհի պաշտպանությունն է, ինչը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան մեղավորին պատժելը»,-նշեց նախարարը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ լրամշակումների արդյունքում նախագծի դրույթներն էապես չեն փոխվի: Պարզապես դրույթները հստակեցվելու են, որպեսզի ՀՀԿ-ականների մտահոգությունները փարատվեն:

Հարցին, որ սա աննախադեպ է, երբ կառավարության ներկայացրած օրինագծին ընդդիմանում է ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ում բազմիցս եղել են շատ բուռն քննարկումներ, սա միակ դեպքը չէ: Նա նշեց, որ ընտրական օրենսգրքի և այլ նախագծերի քննարկումների շուրջ էլ են եղել ՀՀԿ-ականների ընդդիմադիր դիրքորոշումներ: «ՀՀԿ շրջանակներում մենք չունենք դիրքորոշում, որ բոլորս միաձայն կողմ ենք, այլ ունենք բուռն քննարկումներ»,- եզրափակեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համար
Ամենադիտված