Երկաթուղային կայարանում վիթխարի պիթոնը ցնցել է հնդիկ ուխտավորներին (տեսանյութ)
Տեսանյութեր
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու քաղաքում երկաթուղային կայարան է սողոսկել վիթխարի մի պիթոն: Այս մասին հայտնել է NDTV-ն:
Առնվազն 4,5 մետր երկարությամբ օձը փաթաթվել է կառամատույցի հենարանին: Արտասովոր տեսարանը ցնցել է բազմաթիվ ուխտագնացներին, որոնք ուղեւորվում էին Կույս Մանդիի Վայնո տաճար՝ մասնակցելու Դիվալի փառատոնի տոնակատարությանը: Ականատեսներն ասել են, որ գտնված սողունի մասին անհապաղ հայտնել են բնապահպանական գերատեսչություն: Ժամանած մասնագետները եւ տեղացի բնակիչները համատեղ ջանքերով բռնել են պիթոնին, տարել անտառ եւ ազատ արձակել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն