Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Արմավիրի մարզպետի հերթական որոշումը վրդովվեցրել է փարաքարցիներին (լուսանակարներ)

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Փարաքար գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկը։ Նրանք դժգոհ են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հերթական որոշումից, քանի որ մարզպետը չգիտես ինչու որոշել է աշխատանքից ազատել գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին։ 

«Մարզպետը երբեք չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, ինչո՞ւ է որոշել, որ տնօրեն Վարազդատ Հակոբյանը պետք է ազատվի աշխատանքից: Հոգնել ենք մարզպետի անօրիանական որոշումներից։ Ուզում ենք կառավարությունը հետամուտ լինի, որպեսզի Ղահրամանյանը վերանայի որոշումը»,- վրդովված ասում էին բնակիչները՝ նշելով, որ հակառակ դեպքում այլ քայլերի կդիմեն։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը փոխանցեց, որ Արմավիրի մարզպետարանի կրթության և գիտության  վարչության պետ Գայանե Սայադյանը եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում և հայտնել մարզպետի որոշումը, ըստ որի հիմնական դպրոցը պետք է միավորվի միջնակարգ դպրոցին․ «Մարզպետը որոշել է, որ հիմնական դպրոցի տնօրենը պետք է լինի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ժողովրդին վրդովեցրել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի այս որոշումը։ Ասում են՝ որոշման մեջ լրիվ այլ բան էր ասվում, թե որ դպրոցը որին պետք է միանա: Համայնքի բնակիչները խնդրել են պատասխանել իրենց հարցերին և քանի որ վարչության պետը չի կարողացել պատասխանել իրենց, դուրս են եկել և փակել փողոցը»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ Ժողովուրդն արդեն բացել է ճանապարհը, սակայն պայմանով, որ վաղն առավոտյան պատասխան ստանա մարզպետ Աշոտ Ղահրամանյանից։ 

Մենք զրուցեցինք նաև Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ, ով ասաց, որ իր աշխատանքից ազատման մասին ինքն իմացել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, իսկ ծնողները հանկարծակիի են եկել և պահանջել, որպեսզի նա աշխատի մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2018 թ-ի հուլիսը․ «Ես պարոն Ղահրամանյանի հետ զրույց եմ ունեցել և ընդամենն իմ կարծիքն եմ ասել, եթե հնարավոր է մնամ աշխատեմ, բայց եթե հարմար չեն գտնում՝ իրենց որոշումն է, մարզպետն է որոշողը։

Ես բնակիչներին հետ պահեցի փողոց դուրս գալու ու փակելու որոշումից, քանի որ դա ճիշտ չէ, բայց ապարդյուն։ Ես ասել եմ ժողովուրդ ջան այդպես հարց չեն լուծում, խնդիրը լուծելու համար դիմեք ԿԳ նախարարություն, կառավարություն, մարզպետարան, քանի որ վերջիվերջո մարզպետն է որոշում, ով պետք է լինի դպրոցի տնօրեն։ Իսկ ճանապարհ փակելը սխալ է և դրանով հարց չի լուծվի»։

Նա նշեց, որ փողոցը փակելու ժամանակ ներկա են եղել նաև օրինապահ մարմինների ղեկավարներ․ Արմավիրի մարզային վարչության պետը, Վաղարշապատի բաժանմունքի պետը և այլք, ովքեր փորձել են խոսել ծնողների հետ, և ի վերջո վերջիններս բացել են ճանապարհը, որոշվել է, որպեսզի խումբ ձևավորվի և վաղը գնան մարզպետի մոտ։

Իսկ, թե ինչո՞ւ է մարզպետը որոշել, որ Վարազդատ Հակոբյանը չպետք է տնօրինի դպրոցը, այլ մեկուրիշը, վերջինս չկարողացավ ասել։

Լուսանկարները՝ shamshyan.com-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված