Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել
ՏեսանյութերՀնդկաստանի Ամբայոգայ նահանգում ծնվել են հազվադեպ հանդիպող սիամական երկվորյակներ, որոնք ունեն ընդհանուր իրան եւ վերջույթներ: Այդ մասին հայտնել Է Indian Express-ը:
Բժիշկները պարզել են, որ 3,7 կգ քաշով երեխաներն ունեն իրենց թոքերն ու սիրտը, դրա հետ մեկտեղ` ընդհանուր լյարդ եւ այլ օրգաններ: Ծնվելուց անմիջապես հետո երեխաները շնչառության հետ կապված խնդիրներ ունեին եւ միացվել Էին թոքերի արհեստական օդափոխման ապարատին, ընդ որում բժիշկները նախազգուշացրել Էին, որ գործնականում անհնարին Է զատել երեխաներին ու փրկել նրանց կյանքը: Փոքրիկները մահացել են ծնվելուց մեկ օր անց: «Դա լուրջ եւ խիստ հազվադեպ հանդիպող վիճակ Է:
Այն գրանցվում Է բոլոր սիամական երկվորյակների միայն 10 տոկոսի մոտ»,- հայտարարել Է բժիշկ Սանջայ Բենսոդը, որը գլխավորում Է Սվամի Ռամանանդ Տեերտի հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքը: Զարգացման շեղումը բժիշկները հայտնաբերել են միայն հղիության ութերորդ ամսում: Մայրը որոշել Է երեխաներին կրել մինչեւ վերջ, եւ 36-րդ շաբաթում կատարվել Է կեսարյան հատում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ