Ագուերոն՝ «Մանչեսթեր Սիթի»-ի պատմության լավագույն ռմաբրկու (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Նապոլի»-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ և ռեկորդ սահմանել:
Ագուերոյի համար ակումբի կազմում սա 178-րդ գոլն էր և սա «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստների շրջանում լավագույն արդյունքն է: Երկրորդ տեղում Էրիկ Բրուկն է (177), երրորդում՝ Թոմի Ջոնսոնը (166):
«Նապոլի»-ի դեմ հանդիպումը Ագուերոյի համար 264-րդն էր «Մանչեսթեր Սիթի»-ի մարզաշապիկով:
Նշենք, որ անգլիական ակումբը հաղթել է 4:2 հաշվով:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել