Չեմ ցանկանում երկարաձգել «Ռեալ»-ի հետ պայմանագիրս. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ մադրիդյան թիմի հետ պայմանագրի երկարաձգումը չի մտնում իր ծրագրերի մեջ:
Այս մասին ֆուտբոլիստն ասել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Տոտենհեմ»-ից կրած պարտությունից հետո (1:3):
«Պայմանագիրս «Ռեալ»-ի հետ՝ ուժի մեջ է ևս չորս տարի, և ես չեմ ցանկանում երկարաձգել այն: Ակումբում ինձ հիանալի եմ զգում:
Ինչ վերաբերում է թիմին՝ ոչինչ չի պատահել: Մենք չենք կարող միշտ խաղալ նույն մակարդակի վրա: Այնպիսի վիճակում չէինք, ինչպես կցանկանայինք, բայց չեմ կարծում, որ վատ էինք խաղում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին