Մարգարիտա Սիմոնյանը շրջանցել է Հիլարի Քլինթոնին. Forbes-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը
Այլ
Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ռեյտինգային ցուցակը: Ցանկի նորեկներից է Forbes հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Դեռ մեկ տարի առաջ քչերը գիտեին, թե ով է Սիմոնյանը, մինչդեռ այսօր նրա անձը ամենաքննարկվողներից մեկն է տեղեկատվական, բիզնես և քաղաքական շրջանակներում: Ինքը՝ Սիմոնյանը, մեկնաբանելով Forbes-ի ցանկում իր հայտնվելը, կատակել է, որ կցանկանար հայտնվել նույնանուն ամսագրի մեկ այլ ցանկում:
Նշվում է նաև, որ Սիմոնյանը առաջ է անցել անգամ Հիլարի Քլինթոնից, ով զբաղեցրել է 65-րդ սանդղակը: Ցանկը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Երրորդ՝ պատվավոր տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսի կինը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը