Ամեն ինչ արվելու է, որ զորակոչիկները «Ես եմ» ծրագրից օգտվեն արդեն առաջիկա զորակոչի ընթացքում. Վիգեն Սարգսյան
Հասարակություն
ՀՀ կառավարությունն ընդունեց 2017 թ. ձմեռային զորակոչը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համապատասխան որոշում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ես եմ» ծրագրից զորակոչվողները կարողանան օգտվել արդեն առաջիկա` 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում:
«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում օրենքի ընդունման պարագայում` քառօրյա նիստի ժամանակ, հասցնի ներդնի «Ես եմ» ծրագրի մեխանիզմները, ենթաօրենսդրական ակտերը և ըստ ցանկության առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կարողանան օգտվել ծառայության այն նոր տեսակից, որն առաջարկել ենք ու լայն քննարկումներ անցկացրել»,- ասաց Պաշտպանության նախարարը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը