Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Կարապետյանը՝ խաղից դուրս վիճակում...

Վերլուծական
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասուլիս է հրավիրել, որտեղ լրագրողներին տրամադրված գրավոր փաստաթղթում մանրամասն ներկայացված է, թե որ ոլորտում որքան ներդրում է եղել: Ըստ Կարապետյանի՝ կանխատեսված 830 մլն ներդրումներից՝ 8 ամիսներին կատարվել է 376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, դրանցում ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային իրականացվող ներդրումները և այլն: Վարչապետի խոսքով՝ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել կառավարության կողմից հնչեցված ներդրումային ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը: «Այստեղ կան թվեր, որ համընկնում են, կան տվյալներ, որ չեն համընկնում»,- ասաց նա:
 
Զավեշտալին այն է, որ այս անգամ երկրի վարչապետն է մեղադրում իր իսկ ենթակայության տակ գտնվող կառույցին՝ թվերը կեղծելու մեջ, այն էլ՝ ոչ թե դեպի վեր, այլ դեպի վար։ Այս տարվա ընթացքում մոտ 830 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու՝ Կարապետյանի կառավարության հույսերը, մեղմ ասած, չեն իրականանում։ Ըստ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալների՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ մոտ 25 միլիարդ դրամ։ Այսինքն` շատ պատկերավոր ասած՝ ներդրումների հոսքը 25 միլիարդով քիչ է եղել, քան արտահոսքը։ Ընդ որում` անցած տարվա համեմատ՝ ներդրումների զուտ ներհոսքի բացասական ցուցանիշն աճել է մոտ 10 միլիարդ դրամով։ Թե որքան է եղել ներհոսքը և որքան՝ արտահոսքը, ԱՎԾ-ն չի նշում, սակայն այս թիվը ցույց է տալիս, որ ներդրումների տեսանկյունից՝ իրավիճակն ավելի վատ է, քան անցած տարի։ Մյուս կողմից՝ գրեթե ամեն օր մենք լսում ենք, որ մակրոտնտեսական ցուցանիշների բարելավում է տեղի ունեցել, եթերով դիտում ենք, թե ինչպես են բացվում նորանոր ձեռնարկություններ` հարյուրավոր աշխատատեղերով, և այս պատկերը ԱՎԾ-ն նույնպես ստիպված է արձանագրել իր հաշվետվություններում, այլապես՝ դուրս կգա, որ վերադասը մոլորեցնում է հասարակությանը: Եվ հիմա ստացվում է, որ պիտի մոլորեցնի ԱՎԾ-ն, որովհետև ավելի լավ է այս կառույցը դառնա քավության նոխազ, քան ավելի վերևում գտնվողները:
 
Ասուլիսի ընթացքում Կարապետյանն անդրադարձել է նաև 2018-ի իր ծրագրերին: Լրագրողների հարցին՝ ինքը համամի՞տ է ՀՀԿ-ականների հետ, թե՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ: Այդ հարցին բազմիցս պատասխանել եմ: Ես հստակ հայտարարել եմ, որ պարաստ եմ լինել վարչապետ, իմ աշխատանքը շարունակում եմ: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է ամպագոռգոռ հնչել՝ ծառա եմ լինելու: Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական զարգացող: Ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ-ն, շատ պարզ ձևակերպված է: Մենք նոր Սահմանադրություն ունենք, որտեղ հստակ տրված է դա»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով, որ այս թեմայով հարցերի այլևս չի պատասխանելու:
 
Արդեն իսկ ձևավորվել է Սերժ Սարգսյանի «փաստարկը»՝ անվտանգություն, նաև ժողովրդագրական իրավիճակ: Դա ակնհայտորեն լինելու է Սարգսյանի՝ վարչապետ նշանակման տարբերակի կամ որևէ այլ տարբերակով նրա գերակա դերի «սոցիալական հիմքը»: Այդ հիմքն այսօր ընդունվեց նաև Կարապետյանի կողմից: Ուշագրավ է, որ վարչապետը շեշտեց նաև ՀՀԿ որոշիչ դերը այս հարցում: Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մինչ օրս Կարապետյանին այդպես էլ չհաջողվեց ՀՀԿ-ում իր թիմը ստեղծել, ավելին՝ ՀՀԿ-ն այսօր չի դիտարկվում իբրև Կարեն Կարապետյանի քաղաքական հենարան: Ինչ վերաբերում է քաղաքական «նախապատրաստությանը», ապա պատահական չէ, որ ամեն անգամ, պատասխանելով հարցին, թե 2018թ. ապրիլից հետո արդյո՞ք Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարումը, ՀՀԿ-ականները հստակ պատասխան չեն տալիս՝ չհերքելով Կարապետյանին պաշտոնանկ անելու խոսակցությունները, չհերքելով նաեւ տեսակետը, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետը: Միայն թե, հիշեցնենք՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում լայնորեն օգտագործեց նույն Կարեն Կարապետյանի անձի գործոնը՝ հասարակության մոտ փոփոխությունների տպավորություն ստեղծելու եւ այդպես ձայներ ստանալու համար: Հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, կարող են Կարապետյանին շնորհակալություն հայտնել ու հանգիստ ճանապարհ դնել, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանը հասել է իր ուզածին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո անարգել կարող է դառնալ վարչապետ թիմի որոշմամբ: Կարեն Կարապետյանն էլ է հասկացել, որ իրեն խորհրդարանական ընտրություններից առաջ գործադիրի ղեկավար նշանակեցին՝ փոփոխությունների իմիտացիա բեմադրելու համար, իսկ հիմա, երբ նա այլեւս հարկավոր չէ ՀՀԿ-ին, կարող է շնորհակալություն հայտնեն ու «վաստակած հանգստի» ճանապարհեն: Սարգսյանի համար Կարապետյանի առաքելությունը սպառված է. գործող նախագահին պետք էր ոչ թե բարեփոխված, այլ վերահսկելի համակարգ, որը նա արդեն ունի: 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված