Վարչապետն՝ իր առանձնատան պարիսպների մասին
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ են պաշտոնյաները Մոնումենտի կանաչ այգիների տեղն առանձնատներ կառուցում՝ հիշեցնելով Զ. փոստանջյանի հայտնի հայտարարությունը:
Հարցին ի պատասխան՝ Կառավարության ղեկավարը նշեց. «Տարածքը գնել է եղբայրս, այնտեղ անտառ չի եղել, առանձնատունը կառուցվել է 2014թ.-ին, ես ինքս այնտեղ եմ մեծացել եւ այնտեղի անտառը շատ լավ հիշում եմ: Ես այժմ այնտեղ չեմ ապրում»:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր տան շուրջ պարիսպներ է կառուցել.
«Ես բնակվել եմ այդ տանն ու երկար ժամանակ է՝ բնակվում եմ, որոշ ժամանակ անց բազմահարկ շենք են կառուցել, որտեղից իմ բակը երեւում էր, ընդամենը մի փոքր, չէ փոքր չի, միջավայր ենք փորձել ստեղծել, որ բակ դուրս գալիս բոլորի աչքի առաջ չլինենք: Ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ իմ տան դիմաց բազմահարկ շենքեր չկառուցեն, որ հետո իմ բակը չտեսնեն բոլորը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը