Թունավորում շմոլ գազից. հոսպիտալացվել է Ծիլքարի 3 բնակիչ
Ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1992 թ. ծնված Ջուլիետա Պ.-ն, 1963 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 1983 թ. ծնված Ռոման Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,
նրանք թունավորվել են իրենց տանը գազի կաթսայի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը