«Ժողովուրդ». «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն Էդգար Բրուտյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ 1 միլիոն 114 հազար դրամ, իսկ միասնական հանցավոր մտադրությամբ յուրացրել է 3 միլիոն 551 հազար 406 դրամ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը