«ՉԻ». ՀՀԿ-ական պատգամավորը վաճառում է բիզնեսները. սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը վաճառքի է հանել նաեւ «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։
Նշենք, որ ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը եւ փոխելով անվանումը դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաեւ նրա դռանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը