«Ժամանակ»․ Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների վարքագիծը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, և գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց: Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը:
Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաև դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետև այս կառավարությանը այլևս հաշված օրեր են մնացել»:
Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը