Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը

Վերլուծական
Ստացել ենք հրավեր եւ Դավոսում կներկայացնենք մեր մոտեցումները մեր արեւմտյան գործընկերներին, նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով Արեւմուտքի հետ աշխատանքի վերաբերյալ հարցին: Ստացվում է՝ հունվարին ականատես կլինենք վարչապետ Կարեն Կարապետյանի եվրոպական առաջին այցելությանը: Պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Կարապետյանի արտասահմանյան այցելությունների ցանկը շատ սուղ էր, այն սահմանափակվում էր միայն ԵԱՏՄ անդամ երկրներով և Իրանով, ինչը բավական հակասական կարծիքների և գնահատականների առիթ տվեց: Այժմ ակնհայտ է, որ Կարապետյանը պատրաստվում է փոխել մարտավարությունը: Արդյո՞ք այդ քայլը զուտ տնտեսական նպատակներ է հետապնդում: Նախ սկսենք նրանից, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ մոռացության մատնել Դավոսյան հավաքը:
 
Դավոսի գագաթնաժողովին մասնակցությունը ցանկացած երկրի համար կարեւոր է, մանավանդ, որ օրակարգային հարցերից շատերն այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանին ու տարածաշրջանին՝ չլուծված հակամարտություններ, համաշխարհային տնտեսության վիճակ, մասնավորապես, ՌԴ տնտեսության նկատմամբ պատժամիջոցներ եւ դրա հետեւանքներ։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նման միջոցառումների ժամանակ չունեն ասելիք։ Հավանաբար, դեռ չեք մոռացել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հետեւած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանի «դարակազմիկ» ելույթը, երբ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ շնորհակալություն հայտնեց այդ միության անդամ երկրներին, իր խոսքն ավարտելով՝ «եւ վերջ»։ Նշենք, որ անցած 10 տարիներին դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, ով այնտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ 2009 թվականի հունվարին: Ինչպես կասեր ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ և վերջ: Սակայն մեր իշխանություններին էլ չես կարող մեղադրել: Իրականում՝ այս տարիների ընթացքում մենք չենք ունեցել այն «կալիբրի» քաղաքական գործիչ, ով Հայաստանը պատվով կներկայացներ նման միջոցառմանը, կկարողանար օգտագործել իր միջազգային կապերը և մասնակցությունից զատ՝ տնտեսական օգուտ ապահովել նաև երկրի համար: Մի պահ պատկերացնենք նախկին վարչապետներից Հովիկ Աբրահամյանին՝ Դավոսում: Պատկերացնելուց հետո հասկանում ես, որ այս դեպքում Դավոսի խորհրդաժողովին չմեկնելը միգուցեև ճիշտ էր՝ մասնակցեին, որ ի՞նչ անեին։
 
Բայց, ի վերջո՝ ինչո՞ւ է Հայաստանը վերադառնում Դավոս: Մի կողմից՝ սա օբյեկտիվ անհրաժեշտություն է. Կարապետյանն, ինչ խոսք, լավ օրից չէ, որ պատրաստվում է նաև այնտեղ ներդրողներ որոնել: Մյուս կողմից՝ վարչապետի այս որոշումն ունի նաև ներքաղաքական նրբերանգներ: Բանն այն է, որ վերջին շրջանում ռուսական ուղղությամբ լրջորեն ակտիվացել է նախագահ Սարգսյանը: Վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ԶԼՄ-ների հետ ունեցած հանդիպումների ընթացքում Սարգսյանը հայտարարեց մի շարք նախագծերի մեկնարկի մասին: Առաջին հերթին խոսքը գնում է ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին, ինչը դիտարկվեց իբրև Սարգսյանի պատասխանը՝ Կարապետյանի Ներդրողների ակումբին: Սարգսյանն ընդամենը ստվերում էր մինչ այժմ այդ կարգավիճակում գործող Կարեն Կարապետյանին, ցույց տալով, որ չի զիջում նրան: Հավանական է նույնիսկ, որ այդ դիրքը կորցնելուց հետո Կարապետյանը որոշեց ելնել ավելի բարձր՝ Դավոս, ցույց տալու, որ ինքը պատրաստվում է ակտիվանալ, ընդ որում՝ նաև եվրոպական ուղղությամբ: Այս քայլով Կարապետյանը երկու կարևոր հարց է լուծում, նախ՝ կդադարեն այն խոսակցությունները, որ վարչապետը եվրոպական օրակարգ չունի, որ նրա ազդեցության գոտին սահմանափակվել է միայն Եվրասիական միության շրջանակներում: Եվ իհարկե՝ ամենակարևորը՝ Կարապետյանը ունակ է իր մասնակցությունը Դավոսյան ֆորումին՝ նյութականացնել ի դեմս ներդրումների, որոնք կարող են հոսել մեր երկիր: Դրանով Կարապետյանը և՛ իր դիրքերը կամրապնդի, և՛ մեկ քայլ առաջ կանի խոստացած ներդրումների ներգրավման հարցում: Դավոսին վարչապետի մասնակցությունը ակնհայտ մեսիջ է, որ Կարապետյանը փորձելու է նաև արտաքին խաղացող դառնալ, ինչը, անշուշտ, կամրապնդի նրա դիրքերը՝ 2018-ին սպասվող ներքաղաքական պայքարում:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված