ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները

Հասարակություն
Ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում, երբ, մասնավորապես, բնակչության կողմից ավելանում է բնական գազի սպառումը, որոշակիորեն ավելանում են նաև կենցաղում գազի օգտագործման հետ կապված միջադեպերը: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչպե՞ս օգտվել բնական գազից՝ խնդիրներից խուսափելու նպատակով: Այս և բնական գազի օգտագործման հետ կապված այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի հետ:
 
- Պարոն Գրիգորյան՝ ինչպիսի՞ն է բնական գազի օգտագործման հետ կապված պատահարների, մասնավորապես, թունավորման դեպքերիվիճակագրությունը, եթե համեմատենք այս և նախորդ տարիների տվյալները:
 
- Եթե համեմատենք 2017 և 2016 թվականների վիճակագրական տվյալները, ապա պատկերը հետևյալն է՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է բնական գազի օգտագործման հետ կապված 51 պատահար, անցած տարի՝ 47: Տուժածների թիվը 2017 թվականին կազմել է 135, 2016-ին` 114 մարդ: Այս տարի արձանագրվել է մահվան 7 դեպք, իսկ նախորդ տարի 10-ը: 2016 թվականի համեմատ պատահարների և տուժածների թվի ավելացումը հիմնականում պայմանավորված է գազասպառող բաժանորդների թվի ավելացմամբ: Անցած տարի բաժանորդների թիվը կազմում էր 679 000, այս տարի՝ ավելի քան 686 000: Ընդ որում, պատահարների մեծ մասը գրանցվում է Երևանում, ինչը պայմանավորված է նրանով, որ բաժանորդներից շուրջ 275 հազարը գտնվում են մայրաքաղաքում:
 
- Թունավորումներին վերաբերող՝ պետական համապատասխան մարմիններից ստացվող տեղեկատվությունը հաճախ պարունակում է «թունավորում գազի արտահոսքից» կամ «գազի թունավորում՝ հարցականով» արտահայտություններ: Արդյո՞ք նման բոլոր դեպքերը կապված են բնական գազի օգտագործման հետ, և կարող է արդյո՞ք գազի արտահոսքը թունավորման պատճառ դառնալ:
 
- Գազի արտահոսքից թունավորում լինել չի կարող: Թունավորման պատճառ կարող են հանդիսանալ բնական գազի թերայրման արգասիքները, մասնավորապես՝ ածխածնի օքսիդը կամ, ինչպես ասում են, շմոլ գազը: Սակայն, շմոլ գազի առաջացումը կապված չէ միայն բնական գազի թերայրման հետ, նման պրոցես կարող է առաջանալ այլ վառելանյութերի այրումից՝ փայտ, ածուխ և այլն: Այսինքն, սա բացառապես կապված է թերայրման պրոցեսի հետ, որի ընթացքում առաջանում են առողջության և կյանքի համար վտանգավոր տարրեր, որոնք էլ հանգեցնում են թունավորման:
 
Պետք է կրկին ընդգծեմ, որ, ըստ մեր վերլուծությունների, ամբողջ հանրապետության տարածքում այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է բնական գազի օգտագործման հետ կապված 51 պատահար: Մնացած բոլոր դեպքերը, որոնք ըստ նախնական վարկածի ներկայացվում են որպես «թունավորում շմոլ գազից», բնական գազի օգտագործման հետ որևէ առնչություն չունեն:
 
- Որո՞նք են պատահարների և թունավորումների հիմնական պատճառները:
 
- Ռիսկային հիմնական գործոնը բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների անտեսումն է, այդ թվում՝ գազասպառման անվտանգության ազդանշանային համակարգերի անջատումը էլեկտրական սնուցումից: Բոլոր բնակիչ-բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված այդ համակարգերը կարևորագույն դեր են կատարում վթարային իրավիճակների կանխարգելման տեսանկյունից:
 
Թունավորման պատճառները հիմնականում և հաճախակի պայմանավորված են ծխատար և օդատար ուղիների խցափակմամբ, երբ բաժանորդը՝ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, պարզապես փակում է այդ ուղիները լաթով կամ ձեռքի տակ եղած այլ միջոցներով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թունավորման դեպքերն արձանագրվում են հիմնականում ձմեռնամուտի և ձմռան շրջանում, երբ մարդիկ սկսում են ջեռուցել իրենց բնակարանները: Դժբախտ պատահարների պատճառ են դառնում գազօջախներով, ջեռուցման համար չնախատեսված կամ ինքնաշեն այլ սարքերի միջոցով բնակարանները տաքացնելը, օդատար և ծխատար ուղիների, ինչպես նաև գազասպառող սարքավորումների շահագործման պայմանների տարատեսակ խախտումները:
 
Առանց օդափոխության գազօջախների երկարատև օգտագործումը նույնպես կարող է բերել բացասական հետևանքների, քանի որ չօդափոխվող փակ տարածքում օգտագործվող գազասարքերում զարգանում է թերայրման պրոցեսը, շինությունում կուտակվում են առողջության համար վտանգավոր այրման արգասիքներ:
 
Պատահարների պատճառ են դառնում նաև գազօգտագործող սարքերի ինքնակամ հավաքակցումը և ապահավաքակցումը, երբ, մասնավորապես, բաժանորդն իր բնակարանում որոշում է ջեռուցման համար նախատեսված կաթսան կամ այլ գազասարքը փոխարինել բնական գազով աշխատող մեկ այլ սարքով և արդյունքում սահմանափակվում է ծխահեռացման պրոցեսը:
 
Նորից շեշտեմ՝ անթույլատրելի է ինքնաշեն վառարանների օգտագործումը բնական գազով ջեռուցելու համար, առանց ծխատարին միացնելու գազասարքերի օգտագործումը, ինչը բերում է բնակարաններում այրման արգասիքների վտանգավոր կոնցենտրացիայի կուտակմանը: Իսկ նման դեպքեր, ցավոք, լինում են:
 
-Ջեռուցման ժամանակահատվածն արդեն սկսվել է, և բնական գազից անվտանգ օգտվելու խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ: Ի՞նչ է պետք անել պատահարներից խուսափելու համար:
 
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ փականագործները մշտապես իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները անվտանգ և հուսալի գազամատակարարում ապահովելու համար:
 
Բաժանորդներին էլ հորդորում եմ պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: «Գազպրոմ Արմենիա»-ն իր բոլոր բաժանորդներին պարբերաբար տրամադրում է «ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերում գազասարքերի անվտանգ շահագործման հուշաթերթերը», որոնցում մանրամասն ներկայացված են բնական գազից օգտվելու անվտանգության հիմնական կանոնները:
 
Մեկ անգամ ևս կոչ եմ անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում անմիջապես դիմել շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայության մեր մասնագետներին 1–04 հեռախոսահամարով, ինչպես նաև «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերություն:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված