Փրկարարներին չի հաջողվել գտնել անսթափ վիճակում մոլորված քաղաքացուն
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն նոյեմբերի 2-ին ժամը 23.30-ին քաղաքացի է ահազանգել՝ նշելով, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում մոլորվել է, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացի դրանից, տեղեկություն էր ստացվել նաև, որ հիշյալ քաղաքացին տնից դուրս է եկել ոչ սթափ վիճակում և գնացել անհայտ ուղղությամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել է իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների՝ նա գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում): Նշված հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ. քաղաքացին չի հայտնաբերվել:
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:20-ին, զանգ է ստացվել հարազատներից, որ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը