Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Ո՞ւմ համար են ցավոտ լինելու զիջումները...

Վերլուծական
Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահի կողմից հանդիպման ընթացքում հնչեցրած շեշտադրումները համընկնում էին Շվեյցարիայի հայ համայնքի, այնուհետև նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսանողների հետ նրա անկեղծ զրույցի ժամանակ հնչեցրած հիմնական մտքերին: Այն է՝ պետք է միասնական լինենք, քանի որ մարտահրավերները շատ են, Արցախի հարցն էլ ցավոտ լուծում է ունենալու: Երբ երկրի նախագահը երկու ամսվա ընթացքում երրորդ անգամ է բարձրաձայնում ցավոտ լուծումների հարցը, հասկանալի է դառնում, որ այդ լուծումները քիչ թե շատ ուրվագծվել են, չնայած որ Արցախյան հակամարտութան շուրջ տարվող բանակցությունները հուշում են հակառակի մասին: Օրեցօր նվազում է կողմերի միջև որևէ համաձայնության հասնելու հնարավորությունը: Բայց հանրությունն ամեն ինչի մասին չէ, որ տեղեկացված է: Վերջին շրջանում նախագահի պահվածքը նման է հասարակությանն առնվազն հոգեբանորեն նախապատրաստելուն:
 
Դժվար չէ կռահել, թե ինչու է ցավոտ լուծումների թեման Սարգսյանը բարձրաձայնում հենց հայկական գաղթօղջախներում: Եթե տարածքային զիջումները մտնեն օրակարգ, դրանց առաջին հակազդողները լինելու են հենց սփյուռքից, քանի որ վերջին շրջանում, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, սփյուռքը հակված չէ վստահելու և հալած յուղի պես ընդունելու Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Իսկ այս պարագայում հարցը վերաբերվում է սփյուռքի համար անչափ ցավոտ՝ Արցախի խնդրին: Ոչ մի թիզ հող չհանձնելու պահանջը մշտապես ավելի հնչեղ է եղել հենց հայկական գաղթօջախներից, դա է պատճառը, որ Սարգսյանն այսօր փորձում է հող շոշափել, հասկանալ ինչպիսին կարող է լինել արձագանքը, եթե ի վերջո ցավոտ լուծումները դառնան հակամարտության կարգավորման միակ տարբերակ: Այլ հարց է , թե ինչ ցավոտ լուծումների մասին է խոսում նախագահը: Բնավ էլ պարտադիր չէ, որ դրանք վերաբերվեն տարածքային զիջումներին:
 
Օրինակ՝ եթե հերթական անգամ հարված ստանա Հայաստանի եվրաինտեգրացիան, դա ցա՞վ է, թե՞ ոչ: Կամ՝ եթե, օրինակ, իրականություն չդառնան, այսպես ասած, ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների ներդրումները, դա Հայաստանի համար տնտեսական ցա՞վ է, թե՞ ոչ: Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչո՞ւ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում: Այն, որ Արցախի հակամարտությունն ունի լուծում, հստակ է, որ այդ լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը, նույնիսկ Իլհամ Ալիևն է խոսում դրա մասին։ Այո, ցանկացած փոխզիջում լինում է ցավոտ, բայց թե դա ինչումն է կայանալու, դրա մասին մոտեցումները տարբեր են:
 
Հասկանալի է, որ տարածք հանձնող հանրապետական իշխանությունը երկար չի գոյատևի: Սա քաջ գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը: Նման զիջումները ցավոտ են լինելու առաջին հերթին հենց իշխանությունների համար: Արցախի հարցով նման հայտարարություններն արդյունք են այն բանի, որ չկա խնդրի կարգավորման միասնական մոտեցում հայ հասարակության շրջանում: Առանց կոնկրետացնելու նման ձեւակերպումները նախեւառաջ հասարակության վերաբերմունքը հստակեցնելու նպատակ են հետապնդում: Այս պահին պետք է կանգ առնել, բանակցություններում վերցնել թայմ-աութ եւ հասարակության հետ գնալ պարզ խոսակցությունների՝ ձեւավորելով խնդրի շուրջ ընդհանուր կոնցեպտ, թե ինչպես ենք պատկերացնում խնդրի կարգավորումը, ինչն էլ անում է Սերժ Սարգսյանը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված