Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Հայաստանը՝ փաստի առաջ...

Վերլուծական
Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը: Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցով որևէ առաջընթաց չի գրանցվում. պաշտոնյաներն անգամ չեն էլ խոսում այդ մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է Հայաստանը ետ մնում: «Ոչ մի բանից ետ չենք մնում: Մենք մեր զարգացումներով ենք առաջ գնում, իրենք` իրենց: Չի կարելի ասել, որ ետ ենք մնում»,-ասել է Վ.Մարտիրոսյանը: Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ու այլ բարձրաստիճան հյուրեր: Այս երկաթգծի բացումը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային խոշոր ծրագրերից: Սա Հայաստանի մեկուսացման խորհրդանիշերից մեկն է: Թուրքիան և Ադրբեջանը անում են ամեն բան, որպեսզի Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից: Եվ սա կարծես նրանց մոտ ստացվում է:
 
Երկաթգծի հանդիսավոր բացման արարողությանը զուգահեռ, ակտիվորեն քննարկվում է երկաթգծին միանալու կամ չմիանալու նպատակահարմարությունը: Նախագծի իրականացման սկզբնական տարիներին Հայաստանը դեմ էր արտահայտվել ծրագրին՝ առաջարկելով շահագործել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը: Ավելին, շատերը կհիշեն, որ Հայաստանի հորդորով՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունն անգամ զերծ մնացին աջակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը: Այդ տարիներին՝ որպես նախագծի գլխավոր նպատակ էր դիտարկվում Հայաստանի մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ Վրաստանի միջոցով, և Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու ցանկությունը՝ Վրաստանի կողմից: Սակայն ներկայում ակտիվորեն քննարկվում է երկաթգծին Հայաստանի միանալու հեռանկարը, ինչը բավականին աղոտ է ուրվագծվում` հաշվի առնելով Հայաստանի՝ անցյալի քննադատությունները: Այնուամենայնիվ, արդարացված կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայաստանի մասնակցությունն այս պրոյեկտին՝ կմեղմի Հայաստանի շրջափակումը նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
 
2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց հայությանը: Այդ ընդարձակ ելույթը, որ կրում էր «Հայկական հրաշքի բանաձեւ» խորագիրը, դրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ. 
 
ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, 
 
բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:
 
Որտե՞ղ են հիմա այդ նախագծերը: Որտե՞ղ է Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը: Այս նախագծերը պետք է դառնային Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի մեգա նախագծերը, բայց իրականում մնացին լոկ գեղեցիկ խոստումների կարգավիճակում: Հայաստանը վերջին տարիներին փառահեղորեն փչացրեց իր հարաբերությունները միջազգային խոշոր խաղացողների հետ, իսկ հարևան Իրանի ու Վրաստանի հետ չկա հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարություն: Մեզ մոտ Բաղրամյան 26-ին կից «անկախ մամուլը» և «ընդդիմադիր շրջանակները» զբաղված են ՌԴ-ի դեմ հակաքարոզով և արևմտամետ խաղալով: Այլ բան չկա: Ֆուտբոլային դիվանագիտությունը մահացել էր դեռ չծնված, իսկ Ղարաբաղի հարցով արդեն բոլորը բոլորի հետ բանակցում են, բացի Հայաստանից: Մեզ վերջում տեղյակ կպահեն: Նախաձեռնողականության արդյունքում մեզ չեն հարգում Արևմուտքում, չեն վստահում Ռուսաստանում, բանի տեղ չեն դնում Վրաստանում (Հայաստանը չկարողացավ իր ուզած դեսպանին նշանակել և ենթարկվեց ամոթալի նվաստացման) և խղճում են Իրանում: Ինչ մնում է մեր մյուս երկու հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա սրանց դիրքորոշումը մեր հանդեպ գաղտնիք չէ: Արդյունքում՝ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը միայն խորացել է, ուրեմն ո՞ւմ ենք խաբում՝ հայտարարելով, որ ոչ մի բանից էլ հետ չենք մնում...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված