Շախմատի հավաքականը պարտվեց Գերմանիայից. Եվրոպայի առաջնություն
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի թիմային առաջնությունում:
Հունական Կրետե կղզում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Գերմանիայի ընտրանու հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կիսեցին միավորը մրցակցի հետ: Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: Հայաստան-Գերմանիա 1,5-2,5:
Եվրոպայի առաջնության ավարտին մնաց երկու տուր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն