Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում:
Կրետե կղզում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Լեհաստանի հավաքականի հետ: Առաջինն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Լևոն Արոնյանը: Այնուհետ սևերով հաղթանակ տոնեց Հովհաննես Գաբուզյանը: Պարտություն կրեց Հրանտ Մելքումյանը: Իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց մոտ 5 ժամ ձգված պարտիայում: Հայաստան-Լեհաստան՝ 2:2
Նոյեմբերի 6-ին կկայանա Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան