Տիգրան Բարսեղյանը` գոլային փոխանցման հեղինակ
Սպորտ
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Վարդար»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Մակեդոնիայի առաջնության 14-րդ տուրում «Վարդար»-ը հյուրընկալել էր «Սկոպյե»-ին: «Վարդար»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Առաջին գոլի կերտմանն օգնել է Տիգրան Բարսեղյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
Բարսեղյանը մասնակցել է միայն առաջին կեսին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի եղել թիմի հայտացուցակում:
Այս տուրից հետո «Վարդար»-ը երկրորդն է մրցաշարային աղյուսակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն