843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան
Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլ քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ Facebook-ի իր էջում։
«Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները»,-հայտնում է Հերմինե Հարությունյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը