Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում:
Ավարտին մոտեցող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի կանանց թիմը մրցում էր Չեխիայի ընտրանու դեմ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը: Ոչ-ոքի ավարտվեց Լիլիթ Մկրտչյանի պարտիան: Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց: Հայաստան-Չեխիա՝ 1,5-2,5:
Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը կկայանա նոյեմբերի 6-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան