Ես ու Մոուրինյուն միմյանց ձեռք չսեղմեցինք, բայց դա կարևոր չէ, կարևորը հաղթելն է. Կոնտե
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակին:
«Կարևոր հաղթանակ էր: Եթե խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, դա միշտ էլ մեծ խաղ է: Շատ լավ գիտենք, որ նա ուժեղ մրցակից է: Նման հաղթանակը կարևոր է ինքնավստահության համար: Այս խաղը ցույց տվեց՝ մենք կարողանում ենք, եթե ցանկանում ենք:
Ինչ վերաբերում է Մոուրինյուի հետ ձեռք չսեղմելուն՝ դա կարևոր չէ, կարևորը խաղը հաղթելն է»,–Կոնտեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ լոնդոնցիները հաղթել են նվազագույն հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան