Ցավալի է նման իրավիճակում գոլ բաց թողնելը. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ից նվազագույն հաշվով կրած պարտությունը:
«Հավասար խաղ էր: Երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Նման խաղերում, ով առաջինն է գոլ խփում՝ շատ է պաշտպանվում ու հաղթում է:
Առաջին խաղակեսում հավասար խաղ էր ընթանում, իսկ երկրորդում՝ «Չելսի»-ն միայն մեկ պահ առավելություն ունեցավ և դա ավարտվեց գոլով: Ցավալի է նման իրավիճակում գոլ բաց թողնելը:
Դրանից հետո մենք էմոցիոնալ առումով թուլացանք, իսկ խաղում ցանկությունն ու հավասարակշռությունը մեր ֆուտբոլիստների մոտ հայտնվեց միայն վեջին 15-20 րոպեներին: Ամեն ինչ մեր ձեռքում էր: Մենք գոլային պահեր ունեցանք, բայց չիրացրեցինք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան