Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Աստղագուշակ՝ նոյեմբերի 6-ի համար

Այլ

Խոյ. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորությունն է:

Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել:

Ցուլ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք՝ նրանց ջրի երես հանելու համար:

Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Երկվորյակ. Օրը որևէ էական իրադարձությունով աչքի չի ընկնում:Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ:

Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:

Խեցգետին. Օրվա մեջ ծագած դժվարությունները հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը:

Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Առյուծ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ՝ գործնական օգնություն ցույց տալու:

Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Կույս. Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և՝ ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն՝ նախկինում արված գործի դիմաց:

Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան՝ զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ՝ խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:

Կշեռք. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:

Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:

Կարիճ. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:

Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը՝ մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Աղեղնավոր. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե՝ եթե դուք դա ցանկանաք:

Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում՝ դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:

Այծեղջյուր. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել:

Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև՝ հյուրեր ընդունելու համար:

Ջրհոս. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն՝ հետաքրքիր զարգացումներով:

Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Ձկներ. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ:

Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք՝ դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ: Նման հոգեկան ներդաշնակությունը միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համար
Ամենադիտված