Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ
Սպորտ
Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ:
Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի հավաքականի անդամ, 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկեմբերի 30-ին՝ ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն