Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը
Սպորտ
2017 նոյեմբերի 10-ին և 14-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով, համապատասխանաբար, Ռուսաստանի և Սերբիայի Մ-21 հավաքականներին: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստական մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կողմից հրապարակված նախնական ցուցակում տեղի են ունեցել փոփոխություններ, և թիմը հավաքը սկսել է հետևյալ ֆուտբոլիստներով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Բանանց»
Սևակ Ասլանյան «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան «Էսլինգ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Արթուր Ամիրյան «Շիրակ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան «Փյունիկ»
Հայկ Սարգսյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Ռուդիկ Մկրտչյան «Շիրակ»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Աշոտ Ադամյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Արամ Քոչարյան «Արարատ»
Հարձակվողներ
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Գրիգոր Աղեկյան «Արցախ»
Ավելացնենք, որ, կախված ազգային հավաքականում ստացած խաղաժամանակի քանակից, հնարավոր է՝ Հայաստանի Մ-21 հավաքականի հանդիպումներին մասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Էրիկ Վարդանյանը: Ռուբեն Փիլումյանը կմիանա հավաքին նոյեմբերի 7-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան