Թումանյանի անվան մրցանակ՝ Լիլիթ Հովհաննիսյանին
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ է ստացել:
Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ»:
Թե որ կազմակերպությունն է երգչուհուն շնորհել նման մրցանակ, կամ որ արժանիքի համար, Լիլիթ Հովհաննիսյանը չի գրել:
ԼՈՒՐԵՐ.com-ը պարզեց, որ «Հովհաննես Թումանյանի անվան» մրցանակ տալիս է ՀՀ Գրողների միությունը՝ ժողովուրդների բարեկամությունն արտացոլող ստեղծագործությունների համար: Հավանաբար երգչուհին մրցանակին արժանացել է իր վերջին պարսկերեն երգի համար: Պարսկերենից բացի, երգչուհին ունի նաև օտար ազգերին նվիրված այլ երգեր՝ «Գնչու» (2013) և «Մեքսիկական» (2015):
Հնարավոր է, որ այլ կազմակերպություն էլ է շնորհում Հ. Թումանյանի անվան մրցանակ, սակայն այդ մասին ոչ մի տեղեկատվություն համացանցում չկա: Իսկ, թե ինչքանով է Լիլիթ Հովհաննիսյանն արժանի նման մրցանակի, ճաշակի խնդիր է:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը