«Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել Նեյմարին
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր հետ՝ ֆուտբոլիստի տեղափոխության հարցը քննարկելու համար: Նեյմարը մադրիդյան թիմում կխաղա Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրն ավարտվելուց հետո: Պորտուգալացու պայմանագիրն ավարտվում է 2021թ.-ին:
ՊՍԺ-ն, իր հերթին՝ չի ցանկանում հրաժարվել բրազիլացի խաղացողից և պատրաստ է Նեյմարին թիմում պահել:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022թ.-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան