Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ) 

Հրազդանի 2 բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյա բնակչի

Իրավունք

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից՝ իր հայրական տանը։ Վերջինս տուժողների հետ ծանոթ է եղել ավելի վաղ։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց  և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը:

Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից, ինչի մասին իրավապահներին ահազանգել էին նրանց հարազատները։ Հարուցվել էր քրեական գործ, և Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նրանց դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահ
Ամենադիտված