Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Դավադրություն` ընդդեմ Վիգեն Սարգսյանի

Վերլուծական

Կարծիք կա, որ Հայաստանում քիչ թե շատ մասսայական քաղաքացիական ակտերը, ցույցերը, բողոքի երթերը և այլ զանգվածային միջոցառումները հիմնականում չեն կրում ինքնաբուխ բնույթ, ու որքան էլ ցույց անելու կամ բողոքելու համար առիթ լինի, հասարակության ակտիվ մասին նախ ուղղորդող է անհրաժեշտ, որից հետո միայն օբյեկտիվ բողոքը կարող է վերածվել ինչ-որ ակցիայի: Ասվածը, սակայն, չի բացառում նաև հակառակ երևույթը, երբ ցույցերը կամ բողոքները կարող են ու երբեմն կրում են «սպոնտան» բնույթ: Ի վերջո՝ նմանատիպ իրավիճակները լիովին վերահսկելի պահելն այնքան էլ հեշտ բան չէ, ու նույնիսկ ցանկացած կազմակերպված ցույց, բողոքի երթ՝ կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից:

Հայաստանում կարծես ուսանողական բողոքի ալիք է ծնունդ առնում: Առաջին շարքերում առայժմ ԵՊՀ ուսանողներն են, որոնք էլ, ըստ էության, փորձում են իրենց կողմից սկիզբ դրած շարժումը վերածել համաուսանողական բողոքի ակցիայի: Բողոքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի շուրջ է հասունացել, ու ցուցարարները փորձում են հասնել նրան, որ տարկետման իրավունքի տոտալ վերացումը, որը նախատեսված է նախագծով, չեղարկվի:

Ուսանողական ցույցերն ու զանազան ակցիաները զարգացած աշխարհում խիստ սովորական երևույթ են ու ոչ ոք դրանց հիմքում չի փորձում ինչ-ինչ չերևացող կողմեր փնտրել: Սակայն Հայաստանի պարագայում, ուր նմանատիպ բաները սովորաբար նախ պլանավորվում ու հետո հետևողականորեն ուղղորդվում են, մտածել, թե ուսանողական բողոքն, այն էլ հենց այս շրջանում, կարող է ինքնաբուխ լինել կամ սովորական քաղաքացիական պոռթկում հանդիսանալ, միամտություն կլիներ. հստակ է, որ այս ամենն ուղղորդվում է ի սկզբանե, միայն մնում է հասկանալ, թե ում է այն ձեռնտու:

Կռահելու համար այս հարցի պատասխանը, հարկավոր է նախ պարզել, թե ում դեմ է ուղղված բողոքը. թիրախում կարծես երկուսն են` ԿԳ նախարարն ու Վիգեն Սարգսյանը: Ընդ որում` ակնհայտ է, որ ԿԳ նախարարի գործոնն այստեղ այնքան էլ էական չէ, քանի որ օրենքի նախագիծը ներկայացվել է Պաշտպանության նախարարի կողմից, որին Լևոն Մկրտչյանը մեծագույն ցանկության դեպքում իսկ «չէ» ասել չի կարող, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ բողոքի բուն հասցեատերը Վիգեն Սարգսյանն է: Հարց` ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Վիգեն Սարգսյանի հեղինակությանը հարված հասցնելը (այս ամենը չի կարող անհետևանք մնալ): Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանի հեղինակությունը հայտնվում է երերուն վիճակում. բոլորն են հիշում ԱԺ-ում Սարգսյանի կողմից արված արտահայտությունը լրագրողի հասցեին, ու բոլորն էլ կարող են վկայել, որ այդ միջադեպը բավական բուռն քննարկվեց մամուլում, ինչը նույնպես չի կարող պարզ զուգադիպություն համարվել: Այնպիսի տպավորություն է` կարծես ինչ-որ մեկը փորձում է Վիգեն Սարգսյանին ներքաշել ավելորդ քաշքշուկների մեջ, հարված հասցնել նրա համբավին: Հարցն էլ այն է, թե ով է փորձում դա անել:

Նախ` հայտնի է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողմից նախապատրաստվող կադրերից է, ապագայի վարչապետացուներից մեկը, և այս իմաստով՝ խիստ անհավատալի է թվում այն տեսակետը, թե իբր այս ամենը կառավարվում է նախագահականից, քանի որ նախագահ Սարգսյանին մաքսիմալ անբիծ հեղինակությամբ մարդիկ են անհրաժեշտ, որոնք ընկալելի կլինեն ժողովրդի կողմից ու թաթախված չեն լինի զանազան քաղաքական խարդավանքների մեջ: Ուստի` այս ամենի` նախագահականից ուղղորդված լինելու տարբերակն անհամոզիչ է թվում:

Հաջորդ տարբերակը, թերևս, իշխանության հակառակ թևից ուղղորդվելու վարկածն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իշխանական բուրգում ներկայում ինչ իրավիճակ է. առջևում 2018-ի ապրիլն է, ու յուրաքանչյուր ճամբար անում է հնարավոր ամեն բան` վիժեցնելու հակառակ կողմի պլանները: Վիգեն Սարգսյանի անվան հոլովումը ոչ այնքան պոպուլյար թեմաներում, նրա դեմ բողոքները կարող են ձեռնտու լինել հենց այս խմբին` նպատակ ունենալով հարվածել Սերժ Սարգսյանի կադրի համբավ ունեցող գործչի հեղինակությանն ու խանգարել Վիգեն Սարգսյանի` որպես քաղաքական գործչի ծննդին: Սարգսյանին ՊՆ պաշտոնում նշանակման հիմնական նպատակը նրա` դեպի մեծ քաղաքականություն տանող ճանապարհը հարթելն է եղել ի սկզբանե, ինչը բնավ էլ գաղտնիք չէ, ու եթե այն հնարավոր լինի առավելագույնս փշոտ դարձնել, ապա մեծ է հավանականությունը, որ Վիգեն Սարգսյան քաղաքական գործչի կարիերան մեծ հարցականի տակ կարող է հայտնվել` դեռ նույնիսկ կարգին չսկսած: Հետևաբար՝ եթե բացառում ենք բողոքի ակցիաների կամ ցույցերի ինքնաբուխ լինելն ու խոստովանում առաջին տարբերակի ոչ այնքան հիմնավոր լինելն, ապա առավել տրամաբանական է թվում հենց այս տարբերակը:

Ասվածը, սակայն, բնավ չի բացառում մեկ այլ տարբերակ ևս` ներքին դավադրության: Բանն այն է, որ  բավական սուր մրցակցություն կա ՀՀԿ-ի հենց ներսում` պայմանավորված իշխանության ժառանգորդների խնդրով: Ու այս իմաստով պետք է նկատել, որ Վիգեն Սարգսյանն այդ իրավահաջորդներից միայն մեկն է, ու ոչ երբեք միակը: Իսկ սա նշանակում է, որ Վիգեն Սարգսյանի համբավը մթագնելու հարցում կարող են շահագրգռված լինել ոչ միայն իշխանության ներսում առկա Սեժ Սարգսյանին հակառակ բևեռի ներկայացուցիչներն, այլև նրանք, ովքեր հանձին Վիգեն Սարգսյանի անձի՝ իրենց մրցակից են տեսնում: Չի բացառվում, իսկ ավելի շուտ՝ միանգամայն հավանական է, որ հենց նրանք են կանգնած այս ցույցերի ու բողոքների ակունքներում` ջանալով Սարգսյանին կանգնեցնել անլուծելի խնդրի առաջ: Այս իմաստով՝ պետք է նկատել, որ շահերի որոշակի ընդհանրություն կա և՛ Սերժ Սարգսյանին ընդդիմացող իշխանական բևեռի, և՛ անձամբ Վիգեն Սարգսյանին մրցակից դարձած մարդկանց միջև:

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը, թերևս միայն ժամանակը կարող է ցույց տալ, սակայն այն, որ տարբեր խմբերի միջև առկա իշխանության համար պայքարը ժամանակի հետ միայն սրվելու է, կասկածից վեր է. 2018-ը կարծես թե ինտրիգներով լեցուն տարի է լինելու:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված