Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 7-ին, ժամը 15:45-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը