Կամո Հովհաննիսյանը՝ Բելառուսի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ:
Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում խոսել է առաջիկա խաղի մասին.
«Երկար եմ սպասել այս խաղին: Երբ իմացա, որ խաղալու ենք Բելառուսի հետ, հետաքրքրությունն ավելի մեծացավ: Կարծում եմ, որ երկու թիմերի համար էլ շատ հետաքրքիր խաղ է լինելու: Կանխատեսումներ չեմ անի, բայց անհամբերությամբ սպասում եմ խաղին»,- ասել է Հովհաննիսյանը:
Հանդիպումը տեղի է ունենալու վաղը, «Հանրապետական» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան