Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Ճանապարհներին եգիպտացորեն վաճառող գյուղացիներին 100-150 հազար դրամով տուգանելո՞ւ եք. Արփինե Հովհաննիսյանը դժգոհ է

Հասարակություն
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը, որով առաջարկվում է բարձրացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման, ինչպես նաև կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրման տուգանքի չափերը:
 
Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումն առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով: «Առաջարկում ենք սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,- նշեց փոխնախարարը:
 
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկները ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Գործող օրենսդրությամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրումը տուգանք է առաջացնում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10 հազար դրամ, հիմա բարձրացրել եք միջպետական նշանակության ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկ` 150 հազար դրամ, իսկ մարզային կամ հանրապետական նշանակության ճանապարհների մասով` հարյուրապատիկ` 100 հազար դրամ: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ է այսպիսի թռիչքային բարձրացում նախատեսվում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կոնկրետ չափանիշային հիմնավորման բարձրացման մասին,` չգիտեմ ինչ նպատակ հետապնդելով: Կբացատրեք` ինչի համար հարյուրհիսունապատիկ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխություններն առաջարկվում են պարզապես սանկցիաները բարձրացնելու համար: Ու չեմ հասկանում, թե ինչպես է ընտրվել այդ թռիչքաձև շեմը: Այսինքն, ստացվում է, որ պետք է ճանապարհներին եգիպտացորեն վաճառող գյուղացիներին էլ 100 հազար կամ 150 հազար դրամով տուգանե՞ք: Ուրիշ լուծում չի՞ մտածել նախարարությունը, քան տուգանքներն այդպես կտրուկ բարձրացնելն է»,- հարցրեց Հովհաննիսյանը:
 
Փոխնախարարը պատասխանեց, որ նախարարության մոտեցումն է ապամոնտաժել միջպետական, մարզային և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առկա ապօրինի կառույցները: Նրա խոսքով` իրենք նպատակ են հետապնդում ապամոնտաժել բոլոր այն ճանապարհների երկայնքով առկա բոլոր կառույցները, որոնք կառուցվել են ՀՀ օրենսդրության խախտումներով:
 
Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ նախարարությունը հետապնդում է օրինաչափ նպատակ, որը ապօրինի կառուցված բոլոր շինություններն ու կառույցներն ապամոնտաժելն է, սակայն հավելեց, որ օրենքը միշտ պետք է ունենա տարբերակված մոտեցման սկզբունքի կիրառության համար հիմք ստեղծով միջավայր: «Անհատականացման գաղափարը դեռ ոչ ոք չի վերացրել: Դուք բերել եք Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, սակայն չկա որևէ բան այն մասին` դուք այդ մարդկանց տուգանելուց առաջ զգուշացնելու ե՞ք, թե չե ոչ, նրանց այլ պայմաններ առաջարկելու ե՞ք, թե չեք առաջարկելու: Այդ մարդկանց գոնե պետք է նախազգուշացնել, նոր դրանից հետո այդքան մեծ գումարով տուգանել: Պատկերացնում ե՞ք, գնաք գյուղացուն ասեք, որ ինքը իրավունք չունի այդ ճանապարհի վրա եգիպտացորեն վաճառի, պետք է նրան 100 հազար դրամով տուգանեք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված